Ներողություն եմ խնդրում ողջ հայությանը «գյալմա» բառի համար. Ժաննա Գալստյան
Հունիսի 28-ին Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած լեզվակռիվը հանրային մեծ հնչողություն է ստացել:
Պատգամավորների կողմից թե՛ սեռական բնույթի փոխադարձ հայհոյանքները, և թե՛ հատկապես Ժ. Գալստյանի կողմից Հ. Խանումյանին ուղղված «գյալմա» (խմբ.՝ թուքերեն բառ, որը նշանակում է եկվոր) արտահայտությունը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք են տվել:
Այս և այլ հարցերի շուրջ «Արցախպրեսը» «Արցախի հերոս», Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժ. Գալստյանի հետ հարցազրույց է ունեցել:
- Տիկին Գալստյան, երկու օր առաջ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը մամուլում և սոցիալական ցանցերում լայն հնչեղություն ստացավ: Հնարավո՞ր չէր արդյոք, Հայկ Խանումյանի ելույթի վերաբերյալ Ձեր վրդովմունքն ու արձագանքն արտահայտել առանց զգացմունքայնության և հայհոյանքների:
- Անկեղծ ասած, պատերազմից հետո առաջին անգամ է ինձ հետ նման բան պատահում: Ուղղակի նյարդերս տեղի տվեցին: Երևի թե կուտակված էր: Հայկ Խանումյանն անընդհատ Ազգային ժողովի ամբիոնը փորձում է օգտագործել իբրև հանրահավաքի հարթակ` քաղաքական ցինիզմի երանգներով լի ելույթներ ունենալով: Ընդհանրապես, երբ նրա հետ զրուցում եմ, խելացի և գրագետ մարդու տպավորություն է թողնում, բայց հենց որ մոտենում է ամբիոնին և բարձրախոսին, սկսում է զրպարտանքներով և վիրավորանքներով լի կոչեր հնչեցնել: Երևի թե կուտակված բարկությանս պատճառներից է նաև վերջերս նրա ելույթներից մեկում հնչած խոսքերը, երբ նա փորձում էր անջրպետ մտցնել Արցախյան պատերազմի և Ապրիլյան պատերազմի սերունդների միջև: Չի կարելի նման բան: Ի՞նչ կլիներ Արցախյան պատերազմի մասնակիցների հետ, եթե այդ ժամանակ անջրպետ մտցնեինք անցյալի հերոսների և մեր միջև:
Մանրամասներն՝ այստեղ