Լեհաստանի Սենատը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Այսօր՝ հունիսի 29-ին, Լեհաստանի Սենատը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Այս մասին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից»,-ասվում է գրառման մեջ:
Zham.am