Հրաժարական չի տա. Տարոն Մարգարյանը նախընտրում է կալանավորվել քաղաքապետի կարգավիճակում
Դիտել նաև
Կայացել է հաղորդավար Արման Մարգարյանի նշանադրությունը
«Շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել». ՀՅԴ ՀԵՄ-ը՝ Տարոն Մանուկյանին՝ մեղավոր ճանաչելու մասին
Բոլոր հնարավոր գործիքները պետք է օգտագործենք՝ Արցախի մեր հայրենակիցներին այդ վիճակից հանելու համար․ Տարոն Ղազարյան. Տեսանյութ
Համալիրում կախված Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները ևս միջոցառումից հետո պատռվել են. Լուսանկար
Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից առանձնատներ և այլ անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ որ պնդում են, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել և աշխատանքի չի ներկայանում։
Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։ Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է կալանավորվի, բայց նեղ շրջանակում հայտարարել է, որ թեկուզ կալանավորվի էլ, բայց նախընտրում է դա կատարվի քաղաքապետի կարգավիճակում, քան իր հրաժարականից հետո։
Ի դեպ, երեկ քաղաքապետը ներկայացել է աշխատանքի և իրականացրել իր աշխատանքային պարտականությունները, քննարկել նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու հարցերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: