Բաղրամյան 26-ը կվերադարձվի նախագահին (Տեսանյութ)
Կառավարության նիստին այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անդրադարձավ վարչապետին տրվող նստավայրերին նշեց, որ զուտ օրենքի պահանջից ելնելով` Կառավարության քննարկմանն է ներկայացվում որպես վարչապետի նստավայր` պետք է լինեն ու Հանրապետության հրապարակում Կառավարության շենքը, եւ Բաղրամյան 26-ի շենքը։
Նիկոլ Փաշինյանն իր հերդին ասաց, որ վարչապետը պետք է մեկ նստավայր ունենա. «վյալ որոշումը ընդունեմ ենք օրենքի տեխնիկական պահանջը կատարելու տեսանկյունից, սակայն իրականում տարօրինակ իրավիճակ է ստեղծվում։ Դրա համար ուզում եմ հստակ արձանագրել, որ մենք չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել. այն, ինչ քննադատել ենք, դա ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք։ Այս հարցերին ոչ թե անձնավորված, այլ ինստիտուցիոնալ մոտեցում կցուցաբերենք ու կարծում եմ, որ Բաղրամյան 26-ի շենքից պետք է հրաժարվենք ու վերադարձնենք նախագահի աշխատակազմին։ Հիմա մի քանի արարողակարգային պարտականություններ կան, որոնք պետք է լուծվեն, մասնավորապես, շենքային պայմանների հետ կապված։ Դա կարճ ժամանակում պետք է լուծենք։ Ես հիմա աշխատում եմ Կառավարության շենքում, ու վարչապետը մեկ նստավայր պետք է ունենա»:
Zham.am