Ֆլեշի Բարսեղի գործերն այնքան էլ լավ չեն. դատական հայցեր են ներկայացվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Բարսեղ Բեգլարյանի գործերն այնքան էլ լավ չեն: Սերժ Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարարին պատկանող ընկերությունը «ՖլեշՄոտորս» ՍՊՆ-ն հունիսի 26-ին դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ «Ֆորսաժ Ավիա» ՍՊԸ-ից պահանջում է շուրջ մեկ մլն դրամ:
Ի դեպ, սա միակ ընկերությունը չէ, որ անհարմար վիճակում է գցել Բարսեղ Բեգլարյանին: Պարզեցինք, որ «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ն «Կարտինգար» ՍՊԸ-ից էլ պահանջում է մես կլն դրամ, իսկ ահա «Լիվր» ՍՊԸ-ից պահանջում է 550 հազար դրամ: վերջինս հակընդդեմ հայց է ներկայացրել:
Մեկ փաստ էլ. երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ի բազմամյա տնօրենը. Նա կասկածվում է առերեւույթ բռնություն գործադրելով, բռնության սպառնալիքով ինքնիրավչությունն կատարելու մեջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում