«Երկիր Մեդիա»-ն պրոբլեմ չունի՞
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի, ինչի պատճառով էականորեն կրճատվել են աշխատակիցների աշխատավարձերը:
Այս առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հակոբյանից: Ի պատասխան՝ նա նշեց. «Ես չնայած հեռախոսով հարցազրույցներ չեմ տալիս, բայց պետք է ասեմ, որ Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:
Մեր ճշտող հարցին, թե ինչով են պայմանավորված աշխատավարձերի կրճատման մասին լուրերը՝ Հակոբյանը պատասխանեց. «Տարբեր պատճառներ կարող են լինել, բայց ընդհանուր ոչ մի կրճատում կամ աշխատավարձի նվազում չի եղել: Հայաստանում հիմա այն ժամանակներն են, որ ով ինչ ցանկանում է ասել` ասում է մեր լսած լուրերի համաձայն, և իր ցանկացած ճշմարտությունն ու տեղեկությունը ներկայացնում: Ես վստահաբար ասում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, և ոչ մի պրոբլեմ չունենք»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: