1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր» «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ». «Մենք» դաշինք «Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայները Գալիք ԱԺ-ն ձևավորվում է առանց գաղափարական և ազգային դիմագծի.ՀՅԴ հայտարարությունը Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Խորհրդարան անցած ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը (տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
ՕԵԿ-ը շնորհավորում է խորհրդարան անցած քաղաքական ուժերին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներն` ըստ հավաքած ձայների «Եթե քո տեսակ մարդը հիմնվում է էժանագին ստերի վրա, երևի թե իմաստ չունի շարունակել խոսակցությունը». Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Սերժ Թանկյանի մեկնաբանությանը «Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին». Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները «Էս պահից սկսած ամեն ինչի պատասխանատուն Նիկոլն ա. լավ ապրելու հետհաշվարկը ժողովուրդը սկսել ա». Վազգեն Սաղաթելյան Էվոլյուցիա՞ Դրամատիկ ժամանակաշրջան է սպասվում Այժմ դուք եք ու ձեր ունակությունը՝ դիմակայելու այդ մարտահրավերներին. Արփինե Հովհաննիսյան Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Oլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան. «Սասնա Ծռեր» «Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից դրական երևույթ չէ». «Մենք» դաշինք Մարգվելաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին «Լուսավոր Հայաստան»-ի ռեյտինգային թեկնածուների հավաքած ձայները Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով Նիկոլ, մի կրկնի Սերժի սխալները, կեղծ ընդդիմություն մի սարքի, որ վերջում տակը չմնաս Ինչո՞ւ ժողովրդի անունից խոսող Թեհմինեն հավաքեց ընդամենը... 150 ձայն: Ո՞ւր էր ժողովուրդը Գալիք ԱԺ-ն ձևավորվում է առանց գաղափարական և ազգային դիմագծի.ՀՅԴ հայտարարությունը Փաշինյանին ամենաշատը վստահեցին Արարատի մարզում, ամենաքիչը՝ հարազատ Տավուշում Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ Նոր Գեղիում չորս անձի են դանակահարել Ադրբեջանի մեջլիսի պատգամավորը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Այսօր ֆուտբոլի միջազգային օրն է Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է, սկսում ենք պայքարը որպես արտախորհրդարանական ընդդիմություն. Շարմազանով Խորհրդարան անցած ուժերի ամենաշատ ձայներ հավաքած ռեյտինգային թեկնածուները Մակրոնը հանդիպում է անցկացնում արհմիությունների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսը (տեսանյութ) Վարչական ռեսուրս այդուհանդերձ կիրառվել է.Նաիրա Զոհրաբյան Բաց և թափանցիկ՝ որոշ թերացումներով. ԱՊՀ դիտորդների գնահատականն ԱԺ արտահերթ ընտրություններին Կրթությունը կարևոր գործիք է հանցագործությունները կանխարգելելու համար Թիվ 1 ընտրատարածք. ով որքան ձայն հավաքեց «Լուսավոր Հայաստանի» մամուլի ասուլիսը (Տեսանյութ) Թելավիում նախագահի երդմնատվության արարողության նախապատրաստման աշխատանքներ են ընթանում ԿԸՀ-ն Նաիրա Զոհրաբյանից որևէ դիմում չի ստացել ԿԸՀ-ն դեռ չի հաշվարկել, թե որ ուժը որքան մանդատ կունենա խորհրդարանում ԱԺ ընտրությունների 23 տարվա քրոնիկոն՝ 1995-2018 (Տեսանյութ) Գերմանիայում գործադուլի պատճառով դադարեցվել է հեռընթաց գնացքների երթևեկությունը Ֆրանսիական հեղափոխությունը սկսված է. Քայլ արա, մերժիր Մակրոնին (Տեսանյութ) Կրկնաքվեարկության փորձեր են արձանագրվել Անվավեր քվերաթերթիկներն ամենահետաքրքիրն են .ֆոտոշարք Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի և Արցախի հանրապետությունների. նախագահի շնորհավորական ուղերձը «Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել». հայտարարություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական թիմին Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ընտրությունների արդյունքները Ժամանակ է մասնակցել մեր հայրենիքի բարգավաճմանը. Սերժ Թանկյանի հետընտրական գրառումը Այս ընտրությունների ամենամեծ անակնկալը մասնակիցների սակավաթիվ լինելն էր (Տեսանյութ) Ովքե՞ր են 23 տարի ձևավորել և ղեկավարել խորհրդարանը «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգայինների հավաքած ձայները Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ–ում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր. Բակո Սահակյանի ուղերձը Հետ դեպի Ֆրանսիական հեղափոխություն. «դեղին բաճկոնները» գիլյոտին են տեղադրել Փարիզում (լուսանկար) Լիլիթ Մկրտչյանը բարձր արդյունք է գրանցել Երևանի բաց առաջնությունում Մահացել է Մաքսիմ Հակոբյանը Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 22:30-ի դրությամբ ստացել է 49 հաղորդում Ռուսաստանցի հայտնի բլոգերի նոր անդրադարձը ԱԺ ընտրություններին (տեսանյութ) Ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերը էապես նվազել են ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ձայների առաջին քսանյակը գլխավորում է Սասուն Միքայելյանը ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր՝ 88-ը «Իմ քայլից», 25-ը՝ ԲՀԿ-ին, 19-ը՝ «Լուսավոր Հայաստանից» «Ես շուտով որոշում կկայացնեմ». Թրամփ Առաջին անգամ մենք կունենաք Ազգային ժողով, որում չկա իրական կոշտ ընդդիմություն Յուրահատուկ զբաղմունք ենք գտել. Աննա Հակոբյանն ընտրությունների ընթացքի մասին (լուսանկար) ԲՀԿ քաղաքական թիմի առաջատարը Նաիրա Զոհրաբյանն է Նիկոլ Փաշինյանի առաջին գրառումը ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը եկել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ (VIDEO) Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ «Ալավերդու Սարահարթ թաղամասում երկրորդ տեղը ՀՀԿ-ն է». Արեն Մկրտչյան 155 տեղամասերի արդյունքներով՝ առաջին եռյակում են՝ «Իմ քայլը», ԲՀԿ, ՀՅԴ Արտահերթ ընտրությունները չդարձան «թավշյա» ռեժիմի համապետական բենեֆիսի հիմք ԿԸՀ-ն ներկայացրել է նախնական տվյալներ. «Իմ քայլ»-ը դաշինքին հետևում են ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն` ուղիղ Փաստորեն, «Գազելներն» ավելի ուժեղ էին, քան հեղափոխության իդեալնե՞րը. Աշոտյանը՝ Փաշինյանին (VIDEO) Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը Քվեարկությունն ավարտվեց. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը Նարեկ Սարգսյանը նախնական կալանքի տակ կմնա, մինչև որոշում կկայացվի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով Ընտրությունների օրն ապօրինի քարոզչության հերթական դեպքը Սերենա Ուիլյամսը՝ կարիերան ավարտելու մասին․ Տարիքս միայն թիվ է Օրվա կադրը․ հարսը կատարեց քաղաքացիական պարտքը Վահրամ Բաղդասարյանի գրասենյակն ահազանգում է Վանաձորում ընտրողների ուղղորդման մասին Անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն ու դրանից հետո է միայն ընտրողը ծրարը գցել քվեարկության արկղ (տեսանյութ)
Հարցում

«Դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»․Հենրիկ Հովհաննիսյան. Տեսանյութ

Հայաստանում թավշյա հեղափոխությունն արել է ժողովուրդը, իսկ Նիկոլ Փաշինյանը նրա կամքի արտահայտիչն է, կարծում է անվանի գիտնական Հենրիկ Հովհաննիսյանը. «Եկել է մի մարդ, որ ասում է՝ բացե՛ք ճշմարտության ճանապարհը: Ես հիշում եմ Ավետարանը՝ Հովհաննես Մկրտչի գալը.

«Ձայն բարբառո անապատի, ազատ պահեք Տիրոջ ճանապարհը, և ուղիղ արեք շավիղները նրա»՝ բացե՛ք ճշմարտության ճանապարհը, այս է խնդիրը: Նիկոլ Փաշինյանը բացում է այդ ճանապարհը: Եվ նրա հմայքը շատ մեծ է: Մեծ է, որովհետև դա խղճի ձայնն է։ Քաղաքացիական խիզախություն, խղճի ձայն և ժողովուրդը կարծես սպասում էր հենց այդ խղճի ձայնին»։

Հայաստանում հաստատված նոր իրողություններից խոսելիս Հենրիկ Հովհաննիսյանը մերթ ոգևորվում է, մերթ՝ հայացքը մտահոգ խոժոռում, բայց անկեղծ ժպիտը մաքրում-տանում է անհանգստության նշույլը։ Աչքերը մատնում են նրան՝ իսկապես ուրախ է, իսկապես՝ երջանկացած։ Գիտնականի զգացողությունն այնպիսին է, որ Թավշյա հեղափոխությունը վերջ է տվել անկախությունից ի վեր մեր երկրում թևածող գաղջ մթնոլորտին: Դրական էներգետիկան հասել է նաև Հենրիկ Հովհաննիսյանին.

«Օդը թեթևացել է, շնչելը դարձել է ավելի հեշտ։ Ինձ պետք էր հենց այդ օդի մաքրությունը: Քեզ զգում ես քաղաքացի, որովհետև, եթե հաղթում են քաղաքացիական զգացմունքները, քաղաքացին իրեն զգում է քաղաքացի: Ես ինձ քաղաքացի եմ զգում: Հարցնում են՝ ինչպե՞ս ես, ասում եմ՝ շատ լավ, որովհետև ես հիմա համակրում եմ իմ իշխանությանը և իշխանության վերին աթոռին նստածին: Ուրիշ ոչ մի պահանջ ես չունեմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքար է տանում: Բացահայտվում է «սերժսարգսյանական» ժամանակաշրջանի պաշտոնյաների անօրինական ունեցվածքի ահռելի մեծ ծավալը։ Դա դուր է գալիս Հենրիկ Հովհաննիսյանին։ Ինքը հասկանում է, որ Փաշինյանի գործը հեշտ չէ․ նրա դեմ զորեղ կոռուպցիոն բուրգ է կանգնած: Նախկինում իշխանության հասած գողերի ու ավազակների դասակարգի լծի տակ կռացած գոյատևում էր գործազուրկների ու խեղճացած գիտաշխատողների խավը: Այսօր վերջ է տրվում այդ քաոսին․

«Մենք այնպիսի բաներ տեսանք, որին մարդ արարածն ընդունակ չէ: Ես չեմ մտածում այդ Մանվել կոչված իժի ծնունդի մասին։ Նա չի ինձ անհանգստացնում, այլ նրա տեսակը, որ գոյություն ունի, ինքը մենակ չի և գուցե քիչ չեն: Մի՞թե մարդկային այդպիսի տեսակ կա, ես այս մասին եմ մտածում»:

Հայաստանն ունի արտաքին մարտահրավեր՝ դա ադրբեջանա-թուրքական տանդեմն է։ Սա նշանակում է՝ դատապարտված ենք հզոր բանակ ունենալ։ Զինվորն ունի հոգածության կարիք և նա պետք է լինի մեր գերագույն նպատակը։ Բացահայտված թալանից Հենրիկ Հովհաննիսյանը ևս վրդովված է։ Արտաքին վտանգի պայմաններում Զինված ուժերի միջոցների թալանը արժանի է խստագույն պատժի․

«Խրամատում՝ առաջին գծում կանգնած զինվորը սուրբ է։ Նրա դեմ գործած մեղքը բոլոր օրենքներով՝ միջազգային, թե պատմական, արժանի է մահապատժի: Այդպես է եղել պատերազմի ժամանակ: Պատերազմի պահին դավաճանին, վնասարարին գնդակահարել են տեղն ու տեղը: Սա լուրջ հարց է: Ամենասարսափելին ներսի թշնամին է: Եթե պատերազմի պահին առաջին գծում զենք ու փամփուշտ չկա, բայց դու փամփուշտները քո տանն ես կուտակել, ուրեմն այդ փամփուշտները պետք է քո վրա կրակել, իժի՛ ծնունդ: Այնտեղ ուտելիքը պակաս է, դու կուտակել ես քո տանը, ավելի մեծ սրիկայություն, ավելի մեծ հանցագործություն դժվար է պատկերացնել»։

Կոռուպցիոն դեպքերի առաջամարտիկը Ազգային Անվտանգության ծառայությունն է։ Ինչպես Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, պարոն Հովհաննիսյանն էլ սկսել է հարգանքով վերաբերել այդ կառույցին. «Իմ բնակարանը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա: Ամեն առավոտ, երբ տնից դուրս եմ գալիս քայլելու, ԱԱԾ շենքի կողքով անցնելիս խաչակնքվում եմ: Այդ կառույցն այսօր ծառայում է Հայաստանի քաղաքացու շահերին»:

Անպայման ուշադրություն է պետք դարձնել մեկ հանգամանքի վրա։ Սերժ Սարգսյանի օրոք է Հայաստանում արմատավորվել անպատժելիությունն ու արտոնյալ հանցագործների խավը, ինչի դեմ այսօր գործում է Փաշինյանի կառավարությունը։ Սերժ Սարգսյանն է Մանվել Գրիգորյանի ու նրա տեսակի կնաքահայրը։ Նա մաֆիայի պարագլուխն է․ Սարգսյանը նաև Մանվել Գրիգորյանի քեֆերի ու սեղանի ընկերն է։ Եթե պահածոները հեշտ էր թաքցնել, անհնար էր չնկատել գեներալի գրաված տարածքները։ Զարմանալի է, որ կնքահորն այսօր իրավապահները հարցեր չեն ուղղում․

«Եկեք գնանք կնքահոր մոտ ու հարցնենք՝ ի՞նչ ես ասում, կնքահա՛յր, ձայն չես հանում, լռում ես, չգիտեի՞ր ոչինչ, Սերժ Սարգսյան: Չգիտեի՞ր իսկապես, այդքան միամի՞տ էիր դու, մենք գիտեինք, դու չգիտեի՞ր: Ես չեմ ըմբռնում այս լռությունը, այս կեցվածքը: Սա կեցվա՞ծք է, թե ի՞նչ է, դու կա՞ս, թե չկաս, ձա՛յն հանիր։ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տա»,- նշում է գիտնականը։ Սերժ Սարգսյանը որպես նախագահ միայն դժբախտություն է բերել Հայաստանին:

Պարոն Հովհաննիսյանը հիշեցնում է, որ արտագաղթը սկսվեց Սերժ Սարգսյանի օրոք: Ինչի պատճառը լոկ ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական պայմանները չէին. «Անիրավ երկրից փախան մարդիկ և փախչում են: Երկիրդ պիտի սիրես, իսկ եթե երկրումդ չեն գործում օրենքները, երկրիդ տերը գողերն ու ավազակներն են, հայրենիքն այլևս գին չունի քեզ համար, հայրենիքը մարդկանցից է կազմված, չէ՞, հայրենիքը հող ու ջուրը չի, հայրենիքը գիտակցությունն է: Իշխանության գլխին նստած մարդը անպայման պետք է հայոց պատմություն իմանա՝ ո՛չ նրա համար, որ պատմությունից դասեր քաղի, ո՛չ, որպեսզի իմանա՝ ինքը ով է, պատմականորեն իր թիկունքում ինչ է կրում, ինչ է կորցրել և ինչ պիտի փնտրի ու ստեղծի»:

Գիտնականն առաջարկում է Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» «Ողբ»-ը գրել աշխարհաբար ու հրապարակներում կախել: Կարդացողը կշփոթի՝ կկարծի, թե այսօրվա մասին է: Հենրիկ Հովհաննիսյանը երբեք չի փայլել քաղաքական լավատեսությամբ, բայց այսօր վերջապես քաղաքականապես լավատես է: Հիմքը մեկն է՝ առջևից գնում է ճշմարտություն կրող և ճշմարտությունը բացահայտող մարդը: Այդուամենայնիվ, գիտնականը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի բառապաշարի մեկ-երկու բառի հետ․

«Երբ նա շատ է գործածում երջանիկ և երջանկություն բառերը, վրաս դող է գալիս: Մարդս երջանիկ չի կարող լինել և չի լինում, մարդս կարող է ապրել խաղաղ, անվրդով։ Այո, լինում են երջանիկ օրեր ու ժամեր, երջանկության գաղափար, երջանկության զգացում, երջանկության երազ, այսպիսի բան է երջանկությունը, բայց հասարակությանը, ժողովրդին երջանկություն խոստանալ։ Հազար ներողություն, Նիկո՛լ, սիրելի՛ս, քեզ շատ եմ սիրում, մի՛ խոստացիր, դա չես կարող տալ: Դու մեզ կարող ես տալ խաղաղ, օրինական, քաղաքացիական կյանքի նախադրյալներ: Մենք այդ ենք սպասում և հավատում ենք դրան»:

Հենրիկ Հովհաննիսյանը դառնանում է և զարմանում, թե ինչպես են ոմանք ատամները սեղմած սպասում Փաշինյանի տապալմանը և հին կարգերի վերադարձին: Այս խմբի մեջ քիչ չեն գիտական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք թեև համակրում են նոր կառավարությանը, բայց և որոշ թելերով շաղկապված են նախորդին․

«Գիտական շրջանակներում լռություն է: Լռություն: Մարդիկ անհամարձակ կերպով ստուգում են իրար՝ ի՞նչ կարծիքի ես: Չեն ուզում վիճել, խուսափում են բախվելուց, վեճից։ Ի դեպ՝ ես էլ եմ խուսափում, որովհետև նման վեճերն իզուր են և մարդուն կարող են հուսահատեցնել: Հուսահատվում եմ ոչ թե հեղափոխությունից, այլ այն միջավայրից, որում ես կամ: Տարօրինակ կերպով այսօր ես նկատեցի, որ կոռուպցիոն բացահայտումներն անգամ չխախտեցին այդ լռությունը: Նույնիսկ մի հարց հնչեց՝ այդ փաստերը, որ ցույց են տալիս, տեսնում ենք, դրանք ճի՞շտ են: Սարսափեցի, ասացի՝ այո, ճիշտ են, բայց այդքանը: Եթե մարդը ցանկություն չունի ընդունելու ճշմարտությունը, նրա հետ այլևս չարժի վիճել:

Մեր հասարակության մեծ դժբախտությունը վախն է ճշմարտությունից: Վաղուց էր՝ տարիներ առաջ մի հոդվածի առիթով Սոս Սարգսյանի հետ էինք խոսում, ասացի՝ պարզ է, որ սա մարդկանց դուր չի գալու: Սոսն ասաց՝ դե պարզ ա, ճշմարտությունը դառն ա: Այո, ճշմարտությունը դառն է, բայց դրանից պիտի չվախենաս, ինչո՞ւ ես վախենում: Սուտը միշտ քաղցր է և վտանգավոր քաղցրություն ունի: Եվ մեր իրականության մեջ սուտը սիրում են: Ճշմարտությունը միշտ ուշ է գալիս»:

Եվ վերջում Հենրիկ Հովհաննիսյանը խոսում է երիտասարդներից, որոնք կառավարության կազմում բերվել են առաջին պլան: Նա բառեր չի խնայում գովաբանելիս՝ երիտասարդներն ունեն ցանկություն և կամք, վստահություն ու առույգություն, բայց պակասում է շատ կարևոր մի բան՝ աշխարհայացքը. «Պետք է շատ կարդալ ու կրթվել»,- խորհուրդ է տալիս։

Ռոբերտ Անանյան

Աղբյուրը՝ Forrights.am

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan