Վլադիմիր Պուտինը Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել
Ծննդյան 65-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ուղերձում մասնավորապես ասված է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ձեր 65-ամյակի առթիվ։
Ռուսաստանում բարձր են գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման գործում Ձեր ջանքերը։
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի եղբայրական ժողովրդի»։
Նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ հոբելյանի առթիվ: Նրան շնորհավորել է նաեւ .
Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը
Վազգեն Մանուկյանը իր և Հանրային խորհրդի անունից
Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը