Արտակ Պողոսյանը նշանակվել է Երեւանի ոստիկանապետ
NEWS.am-ի տեղեկություններով, Երեւանի ոստիկանապետի պաշտոնում քիչ առաջ նշանակվել է Արտակ Պողոսյանը։ Վերջինս մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի փոխոստիկանապետի պաշտոնը։
Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունից հետո Պողոսյանը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար։