Արմավիրի քաղաքապետը հրաժարական կտա
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական կտա: Այս մասին նա հայտնել է մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպմանը:
Արմավիրի մարզպետարանի կայքից NEWS.am-ը տեղեկացավ, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:
Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: