Մանվել Գրիգորյանի փաստաբանն ահազանգում է գեներալին խոշտանգելու մասին (Տեսանյութ)
Ազգային ժողովի ձերբակալված պատգամավոր Մանվել Գրրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գործով պետք է իր դիրքորոշումն արտահայտի:
«Ես ակնկալում եմ, որ պարոն վարչապետն իր դիրքորոշումը կտա, իսկ եթե չտա, մենք համապատասխան ընթացակարգով կարող ենք դիմել դատական պաշտպանության»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը և հավելեց․ «Ասել, որ այսօր վարչապետը սխալներ թույլ չի տալիս, նշանակում է ստել»։
Լևոն Բաղդասարյանը նաև հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան հայտարարությունով ուղղորդել է դատարանին։ Անդրադառնալով պատգամավորի առողջական վիճակին՝ պաշտպանը նշեց, որ նա ունի այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում չեն կարող քաղաքացուն կալանքի տակ պահել:
«Քաղցկեղի ինչ-որ աստիճան, շաքարային դիաբեդ, սրանք այն հիվանդություններն են, որոնց պարագայում միջազգային նորմերով անգամ անթույլատրելի է մարդուն կալանքի տակ պահելը»,-նշեց պաշտպանը։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: