«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին
19
Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Պատերազմ Արցախում
«Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան

«Եղբորս պահել են ջրհորում` շղթայված». Մանվել Գրիգորյանի արարքների մասին

Շուրջ երկու տասնամյակների լռությունը խախտելով՝ այսօր կպատմեմ ողջ իրողությունը, որի հետևանքով ընտանիքս ստիպված եղավ ուղղակի փախչել Հայաստանից:

Չակերտավոր գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ բարձրացված աղմուկը և հանրությանը ցնցած վերջին իրադարձությունները ընդամնենը բացահայտումն են նրա՝ տարիներ շարունակ ծավալած անմարդկային ու անբարո գործունեության:

Գիտակցելով, որ Հայաստանում փոխվել է իրավիճակը՝ հույս ունեմ, որ տարիներ անց իրենց արժանի պատիժը կստանան այն անձինք, ովքեր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ կործանեցին իմ հայրական ընտանիքը:

1997 թ. 20-21 ամյա եղբարս՝ Էդգար Մնոյանը, ով բանակից զորացրվելուց անմիջապես հետո աշխատանքի էր անցել ֆինանսների նախարարությունում, մի օր առևանգվում է:
Նշեմ, որ վերջինս բանակ զորակոչվելուց որոշ ժամանակ անց տեղափոխվել էր Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ վերջինիս թիկնազորում ծառայությունը շարունակելու:

Այդ տարիների համար մեր ընտանիքը բավականաչափ ապահովված էր: Հայրս՝ Ստեփան Մնոյանը, ինչպես յուրաքանչյուր ծնող, հաճախ այցելում էր որդուն տեսակցելու: Մ. Գրիգորյանի աչքից չեն վրիպում հոգատար ծնողի ճոխ այցելությունները, արտասահմանյան մակնիշի մեքենաները և ծառայությունը ավարտելուց հետո ենք միայն հասկանում, թե Մանվելի թիրախում հայտնված մեր ընտանիքը՝ եղբորս ծառայությունից հետո ինչպիսի չարչարանքների ու զրկանքների պիտի ենթարկվեր:

Առևանգված եղբորս մասին լուրը հայտնում է ոմն Սմբատյան, ով անսպասելի զանգահարում և պահանջում է 10.000 ԱՄՆ դոլար, պատճառաբանելով, թե եղբայրս գողություն է կատարել Մանվելի առանձնատնից և նրան ազատ կարձակեն միայն վերոնշյալ գումարը վճարելուց հետո: Մեր հորդոր-պահանջներին՝ եթե գողություն է կատարել, թող հանձնեն օրինապահ մարմիններին և պատժեն՝ ինչպես օրենքը կորոշի, զանգահարողը ասում է՝ օրենքը մերն է և մենք ենք ենք որոշում՝ ինչպես պատժել, ապա ավելացնում՝ առանց բարձրաձայնելու ենթարկվել իրենց պահանջներին, հակառակ դեպքում պարբերաբար մեզ կուղարկեն Էդգարի մարմնի որևէ մաս. մեջբերում եմ՝ ականջ, մատ, քիթ...

Կատարվածից հանկարծակիի եկած՝ ստիպված վճարեցինք պահանջված 10.000 ԱՄՆ դոլարը, սակայն դրանով չավարտվեց մղձավանջը. դա միայն սկիզբն էր:

Տարատեսակ պահանջներով հաճախակի զանգերն ու այցելությունները մեր տուն չէին դադարում: Նրանց սանձարձակության, ամենաթողության և անպատժելիության աստիճանը հատել էր բոլոր սահմանները. նույնիսկ ակնարկում էին հորս՝ թե լավ էլ ջահել, սիրուն աղջիկներ ունես...

Վճարում էինք՝ ինչ պահանջում էին՝ կլորիկ գումարներ, գույք, մեքենա, հուսալով, որ գոնե թույլ կտան լսել Էդգարի ձայնը, քանի որ նրանց բոլոր պահանջները կատարելուց հետո էլ, որևէ տեղեկություն նրա ողջ լինելու մասին մեզ չէին տրամադրում: Հերթական պահանջներից մեկը՝ մեկ կգ և ոչ մի գրամ պակաս ոսկի էր, որը հավաքվեց մեզ սրտացավ մարդկանց օգնությամբ. տալիս էին անգամ իրենց նշանի մատանիները, որ ուղարկենք Մանվելին, միայն թե եղբորս ողջ լինելու մասին տեղեկություն ստանանք: Երեք ամիսների ընթացքում հասցրին հիմնովին սնանկացել մեզ այն աստիճան, որ մեր սնունդն ապահովում էին հարազատները, հարևանները, բարեկամները: Միակ բանը, որ մնացել էր Եր. Քոչարի 21, բն 66 հասցեում գտնվող բնակարանն էր, որը դարձավ վերջին գլխագինը: Հորս ու մորս տարան իրենց ծանոթ նոտարի մոտ և զենքի սպառնալիքով բնակարանը որպես նվիրատվություն ձևակերպեցին Մանվելի մերձավորներից մեկի անունով:

Յուրաքանչյուր մտահոգ հարազատ, ով փորձում էր Էդգարի մասին որևէ տեղեկություն ստանալ՝ այցելելով Արշալույս գյուղ Մանվելի մերձավորներին, առևանգվում և պատանդ էր վերցվում:

Նրանցից մեկը հորաքրոջս ամուսինն էր, որ գնացել էր Արշալույս գյուղ՝ փորձելով ինչ-որ բան ճշտել եղբորս մասին և գերեվարվել էր մանվելականների կողմից: Նրան շուրջ մեկ ամիս լծել էին անմարդկային պայմաններով աշխատանքի և բաց թողեցին միայն այն ժամանակ, երբ ստացան պահանջված 8000 ԱՄՆ դոլարը, որը վճարեց հորաքրոջս տղան:
Ամբողջ պատմությունը այսքանով ներկայացնել հնարավոր չէ, մեր բոլոր հարազատներն ու մտերիմները ավելացնելու բազմաթիվ զարհուրելի դրվագներ կհիշեն, իսկ խոսքս եզրափակելու համար միայն կավելացնեմ, որ երեք ամիսների ընթացքում Էդգարին պահել են ջրհորում՝ թևերը մեջքի կողմում շղթայած, առանց սննդի: Եղբայրս ողջ է մնացել Մանվելի մոտ ծառայություն իրականացնող զինվորների շնորհիվ, ովքեր երբեմն աննկատ կարողացել են սխտոր գցել ջրհորը, որպեսզի Էդգարը կարողանա գոյատևել, իսկ արդեն ազատվելուց հետո երկար ժամանակ եղբորս մոտ սովորություն էր մնացել քնել թևերը հետ պահած:

Էդգարին բաց թողնելուց հետո Մ. Գրիգորյանի վերջին պահանջն այն էր, որ մեր ընտանիքը անմիջապես լքի Հայաստանը: Սկզբում փախանք Վրաստան: Հետագայում գաղտնի վերադարձանք Հայաստան և ընդմիշտ հեռացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Հ.Գ. Այժմ պատրաստվում ենք գրավոր դիմելու Հ.Հ. վարչապետին, Հ. Հ. գլխավոր դատախազին, Հ. Հ. ոստիկանապետին: Ինչից հետո կվերադառնանք հայրենիք: Լրացուցիչ տեղեկություններ և անձանց անուններ կտրամադրենք նախաքննության ընթացքում:

Մայա Մնոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan