Կառավարությունը հաստատեց՝ ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին
Կառավարությունն այսօրվա նիստում ուժը կորցրած ճանաչեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը:
Հայաստանի կառավարությունը 2017 թ.-ի օգոստոսի 24-ին կայացած նիստին որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերությանը փոխանցելու մասին: Համաձայնագրի շրջանակում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը կփոխանցվեր «Տաշիր կապիտալ» ընկերության կառավարմանը, այսինքն 649 231 բաժնետոմս, յուրանչյուրը 13600 դրամ անվանական արժեքով (ընդհանուր առմամբ 8,8 մլրդ դրամի չափով, խմբգր.):
Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ ներգետիկ ոլորտի երկու հիմնական ընկերությունները (ԲԷՑ–ն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը») չպետք է լինեն մեկ ընկերության կառավարման ներքո։
Միաժամանակ նա հայտարարեց, որ այս պահին չկա հստակ որոշում այն հարցի շուրջ` ԲԷՑ–ը կփոխանցվի մասնավոր ընկերությանը, թե կմնա պետության կառավարման ներքո։
Zham.am