Վարելի Օսիպյան. Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն մրցակցության մեջ չեն (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վարելի Օսիպյանը հերքում է, թե մրցակցոթյան մեջ են մտել Ազգային անվտանգության ծառայության հետ:
«Չկա նման իրավիճակ, իսկ լրագրողների հետ պասիվ շփումը պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր ինձ քննադատում են, թե ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսներին, քան թե աշխատանքին», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Վ.Օսիպյանը:
Նա ընդգծեց՝ միգուցե ճիշտ են. ինքն ավելի շատ կաշխատի, քան թե ասուլիսներ կտա: ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ ոստիկանության գործառույթները շատ են:
Մանրամասները՝ Zham.am-ի տեսանյութում:
Zham.am