Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։
«Մենք քննարկումների արդյունքում համատեղ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը և պետք է նաև համատեղ աշխատենք այն խնդրի վերաբերյալ, որը բուռն քննարկման տեղիք է տալիս: Ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև տնտեսական զարգացման և արդարադատության նախարարների հետ պետք է աշխատենք այդ համակարգի շուրջ»,- նշել է Փաշինյանը: