Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Հիվանդի կողքին՝ որպես առաջատար անոթաբան, նաեւ՝ ընկեր ու հոգեբան. Տիգրան Քամալյան

Վլ. Ավագյանի անվան Անոթային և լազերային վիրաբուժության կենտրոնը Հայաստանում պրակտիկորեն կարողանում է փակել անոթային հիվանդությունների՝ այս ոլորտում առկա խնդիրների գրեթե ողջ շրջանակը: «Որոշ դեպքերում մարդիկ բուժման համար շարունակում են մեկնել արտասահման, բայց մենք մշտապես փորձում ենք մեր ձեռքը զարգացումների «զարկերակին պահել»»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը: Մրցակցությունը ենթադրում է մշտական ինքնակատարելագործում, առողջապահական վերջին նորարարություններին տիրապետելու ջանքեր: Սա թե ֆինանսական, թե սեփական ուժերի շատ լուրջ ներդրում է պահանջում:

Մասնագետ-անոթաբանը տալիս է առօրյայում ամենապիտանի խորհուրդները: Դիմել բժշկի, երբ հիվանդությունները նոր են ձեւավորվում՝ Քամալյանի առաջին խորհուրդն է: Երակային համակարգի խնդիրների դեպքում հարկ է խուսափել ավելորդ քաշից, երկարատեւ անշարժ վիճակներից, անգամ եթե աշխատանքը այդպիսին է՝ ընթացքում պետք է պարբերաբար վեր կենալ, քայլել, որոշ վարժություններ անել:

Խուսափել ձիգ, կտրող հագուստից, որը մարմնի որեւէ հատված կարող է ձգել, կտրել, օրինակ՝ մոդայիկ ջինսերից, ոչ բնական նյութից պատրաստված ներքնազգեստից, կոշիկի քուղերից: Շատ տաք ջրով լողանալը, սաունաները թուլացնում են անոթները ու երակային արդեն առկա խնդիրները սրում: Մազանոթային ցանցի խնդրի հակման դեպքում ցանկալի չեն արեւայրուքը, սոլյարիները:

Տնական մեթոդները՝ մի կողմ՝ հորդորում է մասնագետը: Քամալյանի համոզմամբ՝ բուժման այլընտրանքային, տնական, կոսմետիկ պրոցեդուրաներից հարկ է զերծ մնալ, քանի որ ոչ մասնագիտական մոտեցումները վերջում առավել ծախսատար են դուրս գալիս: Այդպիսով մարդը ոչ միայն ծախսում է միջոցներ, այլեւ ժամանակը, ինչը հիվանդության խորացման տեսանկյունից անվերադարձնելի է:

Միայն այն ռիսկը, որ թրոմբոզը կարող է ավելի կարեւոր անոթ խցանել ու վիճակը ծանրացնել, դրդում է ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետի դիմել: Այլընտրանքային միջոցները քիչ դեպքերում են արդարացված. քացախը կամ քսուկները անոթային խնդիրների դեպքում կարող են փոքր-ինչ մեղմել ցավերը, բայց միայն այդքանը ու վերջ:
Մասնագետը հիվանդների հետ աշխատելու ոչ միայն մասնագիտական, այլեւ հոգեբանական հատուկ մոտեցման կողմնակիցն է: Պետք է նաեւ հոգեբան լինել, երբ հիվանդին «ծանր» տեղեկությունը է պետք հաղորդել: Օրինակ՝ վերջույթի հեռացման անհրաժեշտության մասին տեղեկությունը հաղորդելու ամենաճիշտ մեթոդը Քամալյանը համարում է պատճառը բացատրել փորձելը: Իսկ պլանային վիրահատության դեպքում հիվանդը պետք է հասկանա՝ իրեն ինչ ես առաջարկում:

«Համբերատար բացատրում եմ, սխեմաներով նկարագրում, նշում շտկելու տարբերակները: Անգամ գանգրենայի ժամանակ ներկայացնում ենք վիճակն ու մեր առաջ ծառացած խնդիրները: Մենք փորձում ենք անդամահատման վիրահատության ժամանակ փրկել ամեն սանտիմետրը, փորձում ենք հասկանալ՝ մինչեւ վերջույթի ո՞ր մասն է սնուցումը խանգարված: Ու հիվանդը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ արվում է իր համար ու արվում է առավելագույնս լավ: Երբ վիրահատություն ենք առաջարկում՝ մեկնաբանում ենք անպայման՝ պրոթեզավորել կարելի է ամեն ինչ, բայց որքան շուտ դիմենք վիրահատության, այդքան ավելի լավ արդյունք կլինի, եւ այդքան ավելի մեծ հատված կարող ենք փրկել: Շատ կարեւոր է, որ կարողանանք ծունկը փրկել, քանի որ այդպես պացիենտը կկարողանա պրոթեզը շարժել ինքնուրույն և քայլել նույնիսկ առանց ձեռնափայտ:  «Հիվանդին չխաբելը՝ սկզբունք, ժպտալը՝ պարտադիր»,-ասում է Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:



Նրա համոզմամբ՝ ամենակարեւորը՝ հիվանդին որեւէ հարցում չի կարելի խաբել: Հարկ է փորձել նրան հնարավորինս բացատրել խնդիրը: Անպայման պետք է գտնել համապատասխան բառեր: Եթե հիվանդը քեզ վստահեց ու հավատաց՝ դա արդեն գործի կեսն է: Եթե բժշկի տրամադրությունը լավ է, ուրեմն իմ մոտ ամեն ինչ լավ է՝ մտածում են: Ամեն կոնկրետ դեպք առանձին մոտեցում է պահանջում:

Հիվանդին պետք է դարձնել օպտիմիստ: Մարդը նույն բանին կարող է տարբեր կերպ նայել, օրինակ՝ «ինչ լավ է՝ միայն մատի անդամահատմամբ խնդիրը լուծեցինք», ոչ թե՝ «մի մատն ինչ էր՝ չկարողացար փրկել»: Հիվանդին պետք է ռեալ ներկայացնել իր շանսերը, ավել հույսեր տալ պետք չէ: Բայց նաեւ պարտադիր է լայն ժպիտով շեշտել՝ ամեն ինչ լավ է լինելու:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan