«Նրանք վերջապես արևի լույս են տեսնում». Daily Mail-ը անդրադարձել է Մանվել Գրիգորյանի արջերին (Տեսանյութ)
Բրիտանական Daily Mail լրատվամիջոցն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից արջերի ազատ արձակման առաքելությանը, տեղեկացնում է Tert.am-ը: Լրատվամիջոցը հրապարակել է համապատասխան տեսանյութը՝ նշելով, որ դա այն պահն է, երբ կենդանիներին տարիների ընթացքում առաջին անգամ ազատ են արձակում վանդակից՝ փրկելով «հայկական դժոխային կենդանաբանական այգուց»:
Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպության (International Animal Rescue) էջում տեղադրված տեսանյութում կազմակերպության աշխատակիցներն ազատում են փոքր վանդակներում գտնվող երկու արջերին: