Այս շաբաթ բավականին ակտիվ են Ադրբեջանի հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները. Տիգրան Աբրահամյան
Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսեւորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսեւորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով եւ կուտակումներով (նախորդ շաբաթ): Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաեւ սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում։ Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները», -գրել է Տիգրան Աբրահամյանը: