Ինձ համար սպասելի էր. Սամվել Բաբայանը՝ Մանվել Գրիգորյանի արարքի մասին (Տեսանյութ)
Դիտել նաև
Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է
Սամվել Շահրամանյանի դեմ վարչական հայց է ներկայացվել
Բազմակի օգտագործման Սամվել Բալասանյանը. ճակատին գրելու տեղ մնացե՞լ է...
Թիկնազորով և ավտոշարասյունով երթևեկելու պատճառով պարեկները կանգնեցրել են Սամվել Շահրամանյանի մեքենան
«Սա իրականի հետ կապ չունի». Սամվել Մարտիրոսյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։
Նիստին լսում են 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։
Այդ ընթացքում դատական նիստերի դահլիճ եկան նաև «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլայնը եւ Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Սեֆիլյանը չցանկացավ հարցերի պատասխանել, ասաց` հետո: Իսկ Սամվել Բաբայանն էլ, խոսելով Մանվել Գրիգորյանին մեղսագրվող արարքների մասին, ասաց` ինձ համար սպասելի էր:
Նշենք, որ օրեր առաջ թե Սեֆիլյանը եւ թե Բաբայանը ազատ էին արձակվել ԱԺ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում: