Մանվել Գրիգորյանի կինը զանգահարել է «ընկերներին»՝ դուք մեզ հե՞տ եք
Դիտել նաև
«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան
Ծնվել է Արտավազդ Ամիրյանի չորրորդ երեխան
Արմեն Ամիրյանի նկատմամբ քրհետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել
Երևանում նռնակով ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. մեկին բռնել է տնօրենը, իսկ երկուսին՝ ոստիկանները
Նռնակով զինված անձինք ներխուժել են Երևանի Ամիրյան փողոցում գործող «Ջի Էյ» վարկային ընկերություն․ ՔԿ–ն մանրամասներ է հայտնում. Տեսանյութ
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, ամուսնու կալանավորումից հետո զանգահարել է ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարներին և հարցրել` դուք մեզ հե՞տ եք: Եթե նկատի ունենանք, որ Նազիկ Ամիրյանը ևս կարող է առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին կալանավորվել, մեզ հետ լինելու հարցը հնչում է որպես իրենց հետ կալանավայր գնալու ցանկություն:
ԵԿՄ տարածքային կառույցների ղեկավարները պատասխանել են, որ իրենք կազմակերպության հետ են և ստեղծված իրավիճակում ճիշտ են համարում ԵԿՄ արտահերթ համագումարի անցկացումը՝ ստեղծված իրավիճակը քննարկելու և ԵԿՄ նոր ղեկավար ընտրելու համար:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Նազիկ Ամիրյանը ևս ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: