Մեր վերաբերմունքը լինելու է շատ կոշտ. Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին (Տեսանյութ)
Երեկ հրապարկված տեսանյութից հետո ակնհայտ դարձավ բոլորիս համար, թե ինչպիսի ստոր գործողություններ է իրականացվել զինվորի եւ բանակի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, որի հագստի գոտուց ԱԱԾ-ն հայտնաբերել էր դեռեւս ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից զինվորներին ուղարկված սնունդ, որոնցով գեներալը կերակրել է իր կենդանիներին:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում: