«Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Այն ինչ երեկ տեսանք՝ շոկ էր բոլորիս համար. ես ցնցված եմ , ինչպես կարող է մարդը ում տվել են Արցախի հերոսի կոչում գողանալ զինվորի սնունդը, ապրիլյան պատերազմում առաջնագծի համար նախատեսված զինտեխնիկան»,- Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսելով երեկ ԱԱԾ-ի կողմից ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան հայտնաբերած զինապահեստ, «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարաններ:
Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր:
Zham.am