Խայտառակություն է ու ամոթ. Ռուստամյանը՝ ԱԱԾ֊ի ներկայացված տեսանյութի մասին (Տեսանյութ)
Եթե այս ամենը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը ԱԱԾ խուզարկությանը:
«Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ: Եթե այս ամենն այնպես է, ինչպես տեսանք, դա մեկնաբանության կարիք էլ չունի: Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում. ադրբեջանական համայնքը ինչպիսի հրճվանքի մեջ կհայտնվի և կփորձի սա օգտագործել: Մանվել Գրիգորյանը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան ազատամարտում, ազատագրել է տարածքներ: Սա ինչպե՞ս պետք է ներկայացնեն նրանք, Արցախի հերոս է, ինչպե՞ս պետք է փորձեն վարկաբեկել` սա է իմ ամենամեծ ցավը: Էս ամեն ինչը ինչպե՞ս պետք է կարողանանք մարսել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am