Աշոտյան․ «Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»
Դիտել նաև
Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում
Աշոտյա՛ն, ցավդ էլ տանեմ. Շարմազանովի ողջույնը՝ ընկերոջը (տեսանյութ)
Արմեն Աշոտյանի գործով քննիչը պարգեւատրվել է
Արցախը օկուպացրել են Ադրբեջանի զինված ուժերը, իսկ Հայաստանը՝ Ալիևի կամակատար քաղաքական ուժը. Աշոտյան
Կարեն Անդրեասյանը Columbia Pictures է բացել. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքայն իր էջում կատարել է հետեւյալ գրառումը․
«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։
Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին», -գրել է Ա․ Աշոտյանը։