ԱԱԾ գործողություններն իրավաչափ են և ճիշտ ժամանակին. Մանվել Գրիգորյանի որդին՝ իրենց ամառանոցում ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության գործողությունները ճիշտ ժամանակին են և իրավաչափ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իրենց պատկանող ամառանոցում Ազգային անվտանգության ծառայության կողմից գործողությունների իրականացումը:
Հարցին, թե ինչու են հենց հիմա իրականացվում նման գործողություններ, Կարեն Գրիգորյանն ասաց. «Ազգային անվտանգության ծառայությունն ավելի լավ է տիրապետում ինֆորմացիային, քան ես և դուք: Վստահ եմ, որ իրենց միջամտությունը ճիշտ ժամանակին է, որովհետև իրենք են տիրապետում օպերատիվ ինֆորմացիային: Գործողությունները համարում եմ իրավական և ճիշտ ժամանակին»:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում և ոչ միայն Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am