«Երևան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը կալանավորվել են
Դիտել նաև
Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի
ՔՊ-ն ու Երևանում կոռուպցիան․ ինչպե՞ս է կառավարվում մայրաքաղաքը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
Ինչու՞ է ուզում Փաշինյանի թիմը Երևանում Թբիլիսիից միջինը երեք անգամ ավելի թանկ ուղեվարձ սահմանել
Ավինյանը ավիրում է երևանյանյան ճարտարապետությունը՝ սրբագրելով Թամանյանին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Ահա սա՛ է քաղաքային իշխանության նիկոլական իրական դեմքը, վայելե՛ք (տեսանյութ)
«Երևան» հիմնադրամի գործունեությանն առնչվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից, հավելելով, որ առաջադրված մեղադրանքի բովանդակության մասին ավելի ուշ մանրամասներ կհաղորդեն:
Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը հիմնադրամի գործունեության հետ կապված հարուցել էր քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության հատկանիշներով: Աշոտ Ղազարյանն ու Խաչատուր Կարապետյանն այդ գործի շրջանակում ձերբակալվել էին: