Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Դիտել նաև
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ)
Ի՞նչ քրեական վարույթի շրջանակներում են Արայիկ Հարությունյանի ներկայացուցչին կանչել հարցաքննության
Մագա Հարությունյանը տեղափոխվել է Շրի Լանկա և կիսվել գայթակղիչ ֆոտոշարքով
Արայիկ Հարությունյանի նկատմամբ Բաքվում բռնություն է կիրառվել
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը Արշակ Վարդանյանը բավարարեց Սասնա Ծռեր ի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, հայտում է a1plus.am։
Նշենք, որ նրա համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը՝ մուծելով 1 մլն դրամ։
Այստեղ էին նաև օրեր առաջ ազատ արձակված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը։