Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին եւ հնարավոր է, որ հունիսի 13-ի դրությամբ այն ստացած չլինի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին ՀՀ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրեն հարցաքննության չեն հրավիրել:
«Մոտակա օրերին նշանակված օր ու ժամ կա: Կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ: Այդ կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք կան եւ քանի որ դա եղել է պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, նա հրավիրվել է հարցաքննության: Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ հարցաքննվելու է»,- ասաց Դավիթ Անանյանը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում:
\