1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Կառավարության նիստ՝ ՈՒՂԻՂ Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի (լուսանկարներ) Քաղաքացու կողմից դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ապօրինի հետապնդումների վերաբերյալ Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ
ԼՐԱՀՈՍ
Կառավարության նիստ՝ ՈՒՂԻՂ Կունեզրկե՞ն. Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» ԲԿ-ն արդեն վաճառվել է ՀՀԿ օգտին չաշխատելու հետեւանքը. որտեղ են տանում «Վանաձորի» բանտապետի կալանավորման հետքերը Նոր իրողությունները ոչինչ չեն փոխել. Գազալցակայաններ շահագործելու թույլտվությունը առկախված է. Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է գլխավոր դատախազին Զինվորները ծնողներից փող են խնդրում սնունդ և ծխախոտ գնելու համար Վրաստանում ավտովթար է եղել. ազգությամբ հայ վարորդը մահացել է, ուղևորի վիճակը ծանր է Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել Արարատի նախկին մարզպետը Ալիկ Սարգսյանին մեղադրում է կաշառք վերցնելու մեջ․ հարուցվել է քրեական գործ Սաբոտաժ. «Սանիթեքը» որոշել է բոյկոտե՞լ աղբահանությունը Աշխարհահռչակ բլոգեր Նասը Հայաստանում է. Տեսանյութեր Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ Շավարշ Կարապետյանին Վերջին շրջանում զինված ուժերի, առանձին զորամասերի մասին կեղծ լուրերի աճ է արձանագրվել ՔՊ-ն արդեն ունի Երևանի քաղաքապետի թեկնածուներ. նրանց թվում են Ալեն Սիմոնյանը և Հայկ Մարությանը Դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է ավելի քան 10 մլն դրամ հափշտակելու մեջ ՊՆ խոսնակը՝ Փաշինյանի ու Տոնոյանի որդիների համար Ստեփանակերտում տուն վարձելու մասին Լևոն Սարգսյանը շարունակում է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել. արտահերթ նիստ կգումարեն Շենգավիթի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային փառատոնի բասկետբոլի մրցաշարի հաղթող Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Դարաշրջան-ն ու Դվին 2018 -ը մշակութային Հայաստանում (ֆոտոշարք) «Ես երջանիկ եմ, որ կաս ու կաս հենց իմ կյանքում». Սոֆի Մխեյանը՝ Նազենի Հովհաննիսյանին (Տեսանյութ, լուսանկարներ) Բակո Սահակյանը Արցախի ազատամարտիկների միության անդամների հետ քննարկել է ներքաղաքական հարցեր «Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան (տեսանյութ) Դատարանը բավարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հայցն ընդդեմ ԱԳՆ-ի Պավլիկ Մանուկյան. «Պատահական» կրակել է ոչ թե Ս. Բարսեղյանը, այլ Էդ. Գրիգորյանը (տեսանյութ) Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել (տեսանյութ) «Օդից փողն» այլևս եթերում չէ Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վարչապետի հանդիպումը՝ փաստորեն, ինդուլգենցիա Արարատ Միրզոյանի գլխավորած 10 հոգանոց պատվիրակությունն ԱՄՆ-ում է. օրակարգը հայտնի է Միքայել Արզումանյանն ազատվել է ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից՝ իր դիմումի համաձայն Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի (լուսանկարներ) Ինչ ունեցվածք ունի Վանաձորի քաղաքապետը Ինչո՞ւ Վիգեն Սարգսյանին հարցաքննության չեն հրավիրում. Դավիթ Անանյանի մեկնաբանությունը Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան. Ինչն է այցի «հմայքը» «Ծառուկյան» դաշինքի նախընտրական աշխատանքների գործին լծվել է անգամ Ռոզա Ծառուկյանը Ով կլինի Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյա՞նը, թե՞ Հրաչ Ռոստոմյանը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն 721.4 միլիոն դրամ է վճարել պետբյուջե Քաղաքացու կողմից դիմում է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ապօրինի հետապնդումների վերաբերյալ Գևորգ Աճեմյանը հրաժարական է տվել Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր հարցազրույցի վերաբերյալ Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է «ՔՊ» անդամ Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար Սերժի Վաչոն քառօրյա պատերազմից առաջ օգնել է ազատվել ծառայությունից. Նոր բացահայտումներ Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան «Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին Մշակույթի օրենք չկա. սա նախարարության կրիմինալի հնարավորությունն է. հանդիպում-քննարկում (ֆոտոշարք) Գետք-Ղարիբջանյան ճանապարհին «ՎԱԶ-2114»-ը բախվել է սյանը․ կա տուժած Քրեական գործ է հարուցվել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ Տարեց տղամարդը վրաերթից 1 օր անց մահացավ Կառավարական առանձնատանը հանդիպել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը Ոստիկանության կատարած քննությամբ վերականգնվել է ավելի քան 43.000.000 միլիոն դրամ Մալիշկա համայնքի ղեկավարի կալանավորումը կբողոքարկվի վերաքննիչում Հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ. Արմեն Սարգսյան Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման պետբյուջեյից ծախսեր չպահանջվող իրատեսական տարբերակ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքի էջը կոտրվել է ՀՖՖ-ում հերքում են Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը «Երևանյան ամառ 2018». Դավթաշենի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի մրցաշարի հաղթող ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ) Նարեկ Սագսյանի և նրա թիկնազորի պետի անվան հետ կապված նոր միջադեպ է հայտնի դարձել Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել «Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Նիկոլականները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ տրոյկաների» ֆունկցիա. Իրատես Արա Բաբլոյանը ևս պատրաստվում է այցելել գեներալ Մանվելին՝ որպես բժիշկ «Քաչալը ճար անող լինի` իր գլխին կանի». Սեյրան Սարոյանը՝ իրեն օգնելու խնդրանքով դիմած գյուղապետին Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը ևս կծառայի Արցախում Միջադեպ է գրանցվել Պուտին-Թրամփ մամուլի ասուլիսի ժամանակ (տեսանյութ) Ինչու են անհանգստացած պաշտոններ ստացած երիտասարդները Կարպիս Փաշոյան. Որոշեցի հրաժարական տալ Տե՞ղ են բացում իրենց թիմի համար. «Օրակարգ»-ի նոր ղեկավարությունը ազատվում է լրագրողներից և մոնտաժողներից Այս 15 տարիները մարդկանց դարձրեցին անգործունյա, անհույս, անհավես ու ծառա ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն սխեմա (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունի նորանշանակ ՔՊ-ական փոխնախարարը Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուները Երևանյան կոլորիտ, հետաքրքիր ճարտարապետություն, լավ խոհանոց. «Քաղաք» պանդոկը սպասում է Երևանում և 6 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ է
Հարցում

Գևորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Պատգամավորը Aysor.am-ին տեղեկացրեց, որ հրաժարականի դիմումը ինքը ներկայացրել է մի քանի օր առաջ։

««Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից 2002 թվականի ապրիլի 26-ին վավերացվելուց հետո 2004 թվականին հիմնադրվեց Մարդու իրավունքնենրի եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Հիմնադրման առաջին օրից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ կառավարության ներկայացուցիչը եվրոպական դատարանում:

Այս տարիներին Հայաստանի Հանրապետությունում բոլորիս ջանքերով անկասկած հսկայական աշխատանք է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ընդհանրապես և հատկապես Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի Հայստանի Հանրապետությում լայնորեն կիրառման ուղղությամբ:

2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3,416: Այս գանգատներից 1,518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից:

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրել:

2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած և վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ավելի քան 23 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է 1,158,290 եվրոն, այսինքն` ընդհանուր պահանջի շուրջ 5%-ը:

2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Այս պայմաններում անպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եվրոպական դատարանում:

Գտնում եմ, որ նոր իշխանությունը պետք է հնարավորություն ունենա ազատորեն ներկայացնելու իր դիրքորոշումները եվրոպական դատարանում քննվող գործերով և կաշկանդված չլինի նախկինում ներկայացված դիրքորոշումներով:

Իմ գործունեությանը որպես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ ավելի մանրամասն անդրադառնալու բազում առիթներ դեռ կլինեն, սակայն այս պահին ուզում եմ արձանագրել, որ այս տարիների ընթացքում ես և ինձ հետ աշխատող թիմը արել ենք հնարավոր ամեն ինչ Հայաստանի Հանրապետության շահերը եվրոպական դատարանում պատշաճ ներկայացնելու համար:

Վստահ եմ, որ նոր թիմը նույնպես աշխատելու է ոչ պակաս նվիրումով և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում տարեցտարի բարելավվելու է»,-նշել է Կոստանյանը Aysor.am-ին տրամադրած հայտարարության մեջ։

website by Sargssyan