1 USD = 0 AMD
1 EUR = 0 AMD
1 RUR = 0 AMD
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ Փաշինյանը լավագույն մասնագետներին պետկառավարման մեջ ընդգրկելու մեխանիզմ է ստեղծում. կոչով դիմել է մասնագետներին Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ
ԼՐԱՀՈՍ
«Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ» ՓԲ բանկոմատները հայտնվել են հանցագործների ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը. Թրամփ Ինչպես ազատ արձակվեց Դինա Ակոպովնան. ուշագրավ մանրամասներ. Լուսանկար 37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել Վազգեն Խաչիկյանի բնակարանը կհանվի աճուրդի ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահի հետ «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է 157 հոգուց բաղկացած համամասնական ցուցակը Ամբողջությամբ այրվել է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում. Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին չհրատարակված երգը թողարկվել է CD տարբերակով Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, կոտրել լիցքավորման սարքը 2019 թ. հուլիսի 1-ից եկամտահարկը դարձնել 23 %, բարձրացնել ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը. Հարկային օրենսգրքի նոր նախագիծ «Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է Ողբերգական դեպք. նախկին գյուղապետի որդին զանգել է կնոջն ու ասել. «Ես ինձ կամրջից ցած եմ նետում» 55 տարեկանում մահացել է ռուս էստրադային երգիչ Եվգենի Օսինը. Տեսանյութ Հայաստան են այցելել Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականության հարցերով ԱՄՆ փորձագետները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու Հայաստանի իրավունքի պահպանումը հարցեր է առաջացնում. Սեմերիկով «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և «Օրինաց երկիր» կուսակցություններին ԿԸՀ-ն 48 ժամ է տրամադրել՝ փաստաթղթերը լրացնելու համար Ուրիշ լավ ե՞ք ժողովուրդ... Արա Բաբլոյանը հանդիպել է Սամվել Մայրապետյանին Ադրբեջանում շարունակում են ձերբակալել ընդդիմադիր գործիչների Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ «Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի՝ Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը Մենակ թղթով եմ հանրապետական եղել․ բան չեմ արել․ Առաքել Միրզոյան (Տեսանյութ) Խեղճ հանրապետականներ Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ Հայկը առաքելական քրիստոնյա՞, թե՞ աղանդավոր Փաշինյանը լավագույն մասնագետներին պետկառավարման մեջ ընդգրկելու մեխանիզմ է ստեղծում. կոչով դիմել է մասնագետներին Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել Բողոքի ակցիա Կենդանաբանական այգու դիմաց. պահանջում են տնօրենի հրաժարականը Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի,որ ամեն ի՞նչ է մոռացվել. Արսեն Ջուլֆալակյանը զայրացած է Գիշերային սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ պատգամավորի թեկնածու Սասնա ծռեր կուսակցությունն ավտոերթ է իրականացնում դեպի Արցախ ՀՀ պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանի հրամանը վերջին դեպքի կապակցությամբ՝ ազատել... «Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում». Վիգեն Սարգսյան ( Տեսանյութ) Գերեվարված Կարեն Ղազարյանի հարազատները փակել են Հայաստան-Վրաստան ճանապարհը «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Լարսում մեքենաների կուտակումները հասել են 550-ի, Հայաստանի որոշ ավտոճանապարհներին մառախուղ է Ով է «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսի հեղինակը Մովսիսյանի պոկերի շնորհիվ Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին (տեսանյութ) ինչու՞ տապալեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության օրինագիծը։ Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի փեսայի անունը հանվել նախընտրական ցուցակից Ընտրություններին Սամվել Ալեքսանյանը կաշխատի ՔՊ-ի թեկնածուների համար՝ «զոհաբերելով» իր փեսային Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից և Նազարբաևից (տեսանյութ) ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները որոշել են «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին Լույս է տեսել Լուսինե Հովհաննիսյանի՝ «Տարին ունի շատ եղանակ» գիրքը. Լուսանկար Ուրբաթ՝ նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները (Տեսանյութ) «Աշխարհը չէի փոխի քեզ հետ... ». Սիրուշոն ամուսնու և որդիների լուսանկարն է հրապարակել «Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում». Նիկոլ Փաշինյան Մարզեր պետք է փող մտնի, հակառակ պարագայում երկրի ապագան վտանգված է Արփինե Հովհաննիսյան. Հանցավորության աճն ու ոստիկանությունը Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով ՀՀ կառավարության շենք ներխուժման դեպքից «Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին «Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը Կաթողիկոսին պետական պաշտպանություն չտրամադրելը հակապետական որոշում էր Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին պարգևատրելու համար «Արագաչափերի քանակը կրճատել պետք չի» ԼՀԿ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը Ինչու Նոր Հայաստանում չլինի նոր ստանդարտներով հանք ԲՀԿ-ի կոալիցիոն ախորժակը եւ Կարեն Կարապետյանի «ժառանգություն» վերջնական փլուզումը. մամուլ այսօր (Տեսանյութ) Մեր բախտը նորմալ հակառակորդ ունենալու հարցում չի բերել ու մենք չենք կարողանում հասկանալ, թե թշնամին կոնկրետ ինչ է նախատեսել Ինչպես է Աննա Գրիգորյանը զվարճանում ժամանցային ակումբի զուգարանում (Video) Սամվել Մայրապետյանի փաստաբանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին Բաց նամակ Հայկ Մարությանին (ֆոտոշարք, Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ինչի մասին են զրուցել կողմերը Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մերը լինի». Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին Եթե ՀՅԴ-ն կարող է գրանցված լինել ՀՀ-ում և Արցախում, ապա ինչո՞ւ «Սասնա Ծռեր» կուսակցությունը դա չի կարող անել․ Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ) Սամվել Մայրապետյանի գույքի վրա դրված կալանքը ուղղակիորեն ազդում է Հ2 հեռուստաընկերության գործունեության վրա. ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական հարձակողական զորավարժությանը (լուսանկարներ) ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության առնչությամբ (տեսանյութ) Արտասովոր դեպք Կոտայքում. Հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են Համացանցում տարածվում է ԿԳ նախարարին վերագրվող կիսագրագետ գրառումը. դա՝ Աշոտյանի հետ վեճից հետո (լուսանկար) Արտակարգ դեպք Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին
Հարցում

«Կգայի, կպատմեի, բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում». Բագրատյանը՝ Փաշինյանին

Հրանտ Բագրատյանը հետեւյալ գրառումն է կատարալ իր ՖԲ-ի էջում.


Նիկոլ, հարգելի բարեկամ,

Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ Եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։

Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունն ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն է խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։

1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս, 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես՝ երկարաժամկետ պարտք ենք տալիս։

2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6% հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվե՞ր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ո՞ւր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։

3. Փողը դուրս է տարվում 45 տարով, բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ՝ Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապետություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսներն այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել՝ ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։

Այս ամենը չի քննարկվել։ Կավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն՝ կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ), բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունն ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ինչո՞ւ։ Որովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ, բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով, որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։

Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ՝ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում։

website by Sargssyan