Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանի նիստը (ուղիղ միացում)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդեց մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ նրա նկատմամբ սահմանելով յոթ տարվա ազատազրկում։ Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10.6 տարվա ազատազրկման։
Դատախազը նաև միջնորդեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել։
Պաշտպանական կողմն էլ Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորագրերը։
Իսկ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության 12 և ԵԼՔ խմբակցության մեկ պատգամավոր։
Դատարանը կալանքի հարցին կանդրադառնա վերաքննիչ բողոքի քննության ավարտին, իսկ դատական ակտը կհրապարակվի այսօր։