Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը

«Մինսկը կատարում է բավականին կեղտոտ ֆունկցիա. հայկական կողմը պետք է դեմարշ անի». քաղաքագետ

Բելառուսը Բաքվին զենք վաճառելով սպեկուլյանտի ֆունկցիա է կատարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով, նույնկերպ, երբ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կա պատժամիջոցների պատերազմ, այդ արանքում Բելառուսը փորձում է շահույթ ստանալ՝ վաճառելով արեւմտյան ապրանքները ռուսական շուկայում իբրեւ բելառուսական։ «Մոտավորապես նույնը Բելառուսն իրականացնում է ԵՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի տարածքում, երբ փորձում է Ադրբեջանին վաճառել այնպիսի զենք-զինամթերք, որը Ռուսաստանը նման գնով չի վաճառել։ Կարելի է ասել, որ Մինսկը կատարում է բավականին կեղտոտ ֆունկցիա։

Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի բարձրացնել այդ հարցը եւ փորձի ազդել այդ երկրի վրա։ Հայաստանը պետք է կարողանա այնպիսի վիճակի հասնել, որ Բելառուսում հասկանան, որ Ադրբեջանին նման զենքի վաճառքն իրենց համար ավելի շատ բացասական ազդեցություն կունենա, քան այն շահը, որ ստանում են զենքի վաճառքից»,-ընդգծեց քաղաքագետը։

Հարցին, թե կոնկրետ ո՞րը պետք է լինի հայկական կողմի արձագանքը, Բոզոյանը պատասխանեց, որ Հայաստանը չունի այդպիսի ազդեցություն, բայց ժամանակի ընթացքում հայկական կողմը պետք է կարողանա կառուցել այդպիսի մի գործոն, որով կկարողանա ազդել Բելառուսի վրա. «Բելառուսը միշտ փորձելու է այդ կեղտոտ ֆունկցիան կատարել։ Օգտվելով այն հանգամանքից, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, իսկ Հայաստանն անդամ է եւ կարողանում է ավելի արտոնյալ պայմաններով եւ մատչելի գներով սպառազինություն գնել, Բելառուսը փորձում է մտնել այդ հարաբերությունների արանքը եւ այնպիսի առաջարկներ է անում Ադրբեջանին, որ շահեկան է դառնում վերջինիս համար։ Սա շատ կեղտոտ քաղաքականություն է, եւ Հայաստանը չունի որեւէ լծակ այդ ամենի վրա ազդելու համար։ Բայց Հայաստանը պետք է սկսի մտածել այդ ուղղությամբ»։

Հարցին, թե ինչպես եք գնահատում փաստը, որ Բելառուսի կողմից Բաքվին զենք վաճառելու տեղեկատվության ֆոնին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ, Բոզոյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այդ տիպի հարաբերություններում պետք է մեխ մտցնել, այսինքն ցույց տալ, որ Հայաստանն այստեղ խնդիր ունի։ Պետք է կոնկրետ քայլեր անել։ Թեեւ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը ֆորմալ բնույթ ունի, սակայն հայկական կողմը այստեղ էլ պետք է դեմարշներ անի՝ ցույց տալով, որ այն, ինչ անում է պաշտոնական Մինսկը, այնքան էլ բարոյական չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan