«Պարոն վարչապետ, մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք». Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը վրդովված է. նախատեսվում է բարեգործության մասին օրենք քննարկել առանց Գագիկ Ծառուկյանի կարծիքն իմանալու.
«Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք իր հետ»:
Այդուհանդերձ ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախորդ կառավարությանն է եղել, սակայն դա չի նշանակում, որ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներ ունենալ պետք չէ:
Միքայել Մելքումյանին հետքրքրում է, թե ո՞ր փուլում են մենաշնորհների հետ կապված ստուգումները.
«Էդ ստուգումներն ինչի՞ են կանգնել, շարունակվու՞մ են, եկեք հասկանանք՝ դրանք որտեղ են կատարվում»:
Մելքումյանին չի գոհացնում կառավարությունում գործընկերային հարաբերությունների որակը.
«Մենք պահանջում ենք համարժեք վերաբերմունք, դա պետք է լինի, որովհետև մեր պատկերացումներն ապագայի մասին հնարավոր է տարբերվի ձեր ունեցածից»:
Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում: