Նոր նշանակումներ. Լենա Նազարյանի ամուսինը նշանակվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Նշենք նաև, որ Նարեկ Բաբայանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինն է:
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ են նշանակվել:
Մասնավորապես, վարչապետի որոշմամբ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Զարուհի Բաթոյանը եւ Արման Ուդումյանը:
Վարչապետի այլ որոշումներով Թադեւոս Ավետիսյանը եւ Արայիկ Պետրոսյանն ազատվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոններից:
Նշենք, որ Զարուհի Բաթոյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտյոմ Մխոյանին նշանակել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ: