Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին կցուցադրվեն Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել խիստ հսկողության տակ պահել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, այդ թվում նաև հետևելով, որ արդեն իսկ արձանագրված ապօրինություններ նախաձեռնողները չփորձեն կրկնել իրենց անօրինական գործողությունները: Դրանց կրկնվելու դեպքում էլ, օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը կատարելուց հետո, տվյալ գործերին վերաբերող նյութերը փոխանցել ՀՀ ոստիկանությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել են նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Երևան քաղաքի տարեկան ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի մասին, այդ թվում նաև փողոցների ու բակերի բարեկարգման, ասֆալտապատման, փոսային նորոգումների, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման ու ներկման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկողության տակ պահել իրականացվող բոլոր աշխատանքների ընթացքը՝ խստորեն հետևելով դրանց որակի ու սահմանված ժամկետների պահպանմանը:

«Տարեկան ծրագրերով իրականացվող բոլոր այդ աշխատանքների համար հայտարարվող բաց մրցույթներին զուգահեռ, իհարկե, հայտարարում ենք նաև տվյալ աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների մրցույթներ, ինչն, ըստ էության, հենց նրա համար է, որ մասնագիտորեն վերահսկվի այդ աշխատանքների թե՛ որակը և թե՛ ապահովվի պայմանագրերով պահանջվող ծավալները: Օրենքի տեսանկյունից, անշուշտ, աշխատանքի որակի և ծավալների ողջ պատասխանատվությունը կրում են տեխնիկական հսկողություն իրականացնող այդ կազմակերպությունները: Բայց, ամեն դեպքում, այդ աշխատանքների պատվիրատուն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններն են կամ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը: Եվ որպես պատվիրատու` մենք էլ մեր հերթին պետք է հետևողական ու պահանջատեր լինենք, որ թե՛ շինարարական ընկերությունները և թե՛ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները պատշաճ իրականացնեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների և պատանիների լողալու հնարավոր դեպքերը կանխարգելելուն, աշխատակազմի առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խիստ հսկողության տակ առնել մայրաքաղաքում առկա ջրային ավազանների տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաև իրազեկման աշխատանքներ տանել հանրության շրջանում՝ արհեստական ջրավազաններում լողալու հնարավոր վտանգների մասին:

Խորհրդակցության ավարտին, հաշվի առնելով, որ առաջիկայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է վայելում ինչպես ֆուտբոլասեր երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել առաջնության խաղերի վերահեռարձակումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan