Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
28
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն արխիվները

«Ժառանգություն». ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը պետք է հրապարակեն նորանկախ Հայաստանի պատմության քաղաքական հետապնդումներին վերաբերող բոլոր արխիվները

«Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է նորանշանակ մի շարք նախարարների գործելաոճը՝ ուղղված նախորդ իշխանությունների կողմից իրենց ոլորտում իրականացված ապօրինությունների ու յուրացումների բացահայտմանը եւ հանրությանը ներկայացնելուն:

Սակայն նույնը առայժմ չի կարելի ասել Ոստիկանության եւ հատկապես Ազգային անվտանգության ծառայության մասին: Վերջերս Ոստիկանության եւ ԱԱԾ-ի՝ տնտեսական հանցագործություններին վերաբերող հնչեղ բացահայտումները եւ դրանց ուղղությամբ հետաքննությունները հիմք են տալիս մտածելու, որ այս կառույցները կենտրոնացել են բացառապես տնտեսական ոլորտի վրա: Ավելին՝ սեփական կառույցների կողմից նախկինում կատարված աղաղակող ապօրինություններին վերաբերող, մասնավորապես՝ նախկին իշխող վարչախմբերի քաղաքական հակառակորդներին՝ ընդդիմությանը ապօրինի հետապնդումների ենթարկելու հանրահայտ եւ ոչ այնքան հայտնի փաստերի, իրենց համակարգերում ընդգրկված աշխատակազմերին հօգուտ այն ժամանակվա իշխանությունների ընտրակեղծարարության մասնակիցը դարձնելու, ընտրական հանձնաժողովների անկաշառ անդամներին վախեցնելու, հավաքագրելու վերաբերյալ փաստերի ուղղությամբ բացահայտումներ եւ քննություն կարծես թե չեն պատրաստվում իրականացնել:

Այն որ թե՛ ԱԱԾ-ն եւ թե՛ Ոստիկանությունը ներգրավված են եղել ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների մեջ, փորձել են գործակալներ ներդնել ընդդիմադիր կուսակցություններում, դրանց ղեկավար կազմերում, կամ հավաքագրել ընդդիմադիր ուժերի ղեկավար կազմերի ներկայացուիչներին՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւ շատ այլ ընդդիմադիր ուժեր տեղյակ են սեփական օրինակով: Դրա դրսեւորումներից էր, օրինակ, «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին սպառնալիքներով հավաքագրելու տխրահռչակ եւ ձախողված փորձը, որը ավարտվեց այն իրականացրած ԱԱԾ աշխատակցի՝ Վլադիմիր Հակոբյանի տեղափոխմամբ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակի պաշտոնին, ինչը վառ վկայությունն էր այն բանի, թե որտեղից են իջեցվել այդ եւ նմանօրինակ ապօրինի այլ պատվերները:

Կոչ ենք անում Կառավարությանը եւ ՀՀ վարչապետին դրսեւորել քաղաքական կամք եւ իր անմիջական ենթակայության տակ գործող ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը հանձնարարել լիարժեքորեն եւ ոչ թե հատվածաբար եւ ընտրովի կատարել իրենց ուղիղ պարտականությունները եւ լիազորությունները՝ երկրում օրինականության հաստատման եւ կատարված հանցագործությունների եւ ապօրինությունների վերաբերյալ իրենց ունեցած փաստերի հիման վրա քրեական գործեր հարուցելու եւ/կամ ներքին հետաքննություններ սկսելու ձեւով: Որպես դրա առաջին քայլ՝ կոչ ենք անում հրապարակել քաղաքական հետապնդումներին վերաբերող իրենց պահոցներում առկա բոլոր փաստերը: Խորհրդային տարիներին ԿԳԲ-ի եւ/կամ օտարերկրյա այլ հատուկ ծառայության հետ համագործակցած այսօրվա պետական պաշտոնյաների լյուստրացիայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ Ժառանգությունը հանդես է եկել դեռ 2011թ.-ին: Մենք, այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ այս օրենսդրական նախաձեռնության վերարծարծման եւ ընդունման համար հնարավոր է ստիպված լինենք սպասել ժողովրդի կողմից լեգիտիմ, օրինական խորհրդարանի ձեւավորմանը: Սակայն ԱԱԾ-ի եւ Ոստիկանության համապատասխան արխիվների հրապարակումը եւ դրանց հետքերով հետաքննություններ սկսելը ընդամենը գործող իշխանության քաղաքական կամքի հարց է:

Մենք նաեւ գտնում ենք, որ ո՛չ ազգային շահերը հետապնդող ԱԱԾ-ի եւ ոստիկանության եւ ո՛չ էլ առաջիկայում ազատ եւ հավասար մրցակցային պայմաններում ընտրություններ անցկացնելու մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ ոչ միայն պատժված չեն, այլեւ շարունակում են այդ կառույցներում պաշտոններ զբաղեցնել երեկվա ընտրակեղծարարներն ու քաղաքական հետապնդումներ իրականացրածները՝ վերից վար:

Շարունակելով մնալ Ժողովրդական հեղափոխության արդյունքում ձեւավորված ժամանակավոր կառավարության աջակիցը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հետեւողական է լինելու կարեւորագույն քաղաքական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում եւ մշտապես հորդորելու է իշխանություններին դրանց լուծման ուղղությամբ աներկբա եւ վճռական քայլեր ձեռնարկել:

 

«Ժառանգություն» կուսակցություն

11 հունիսի 2018թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan