Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
29
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Կինոն և թատրոնը նոր սերնդի ձեռքերում

Եթե ուզում ենք մեր արվեստը ճանաչելի դարձնել աշխարհին, պետք է խոսել հայի անունից: Արվեստագետների նոր սերունդը, որ ապրում է տեղեկատվական արագ հոսքի, արվեստի տարբեր ճյուղերի, տարբեր նոր դպրոցների, նորագույն տեխնոլոգիաների ազդեցության տակ, պետք է կարողանա տարբեր տեսանկյուններից ու տարբեր ոճերից գալ դեպի իր «հողը», ձևավորել իր ասելիքը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը հավատում է նոր ու ազատ սերնդին, որը ստեղծագործում է հայրենի հողում` մտովի չափվելով աշխարհի հետ:

-Ի՞նչ է նշանակում լինել թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանող:

-Նշանակում է լինել լեգենդի մաս կամ մասնակից: Պատմություն ունեն բոլոր բուհերը, բայց լեգենդ դարձած պատմություն՝ քչերը: Թատերականը լեգենդ դարձած պատմություն է: Այստեղ ուսանող են եղել Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Ջիգարխանյանը, Էդմոնդ Քեոսայանը, Երվանդ Ղազանչյանը, Գալյա Նովենցը, Մետքսյա Սիմոնյանը... Սա ուրիշ մթնոլորտ է, ուրիշ ջերմաստիճան , լեգենդի շունչը ներկա է, ապրում է, և այսօրվա ուսանողը, գիտակցաբար թե ոչ, դրա մեջ է:

-Այսինքն պահպանվե՞լ է այն միջավայրը, որն արվեստի նվիրյալներ է կերտում:

-Պահպանվել է, բայց դա չի նշանակում, թե մենք կանգնած ենք մնում տեղում: Կանգնողը հետ է ընկնում: Նոր դար է, նոր ժամանակներ են, նոր Հայաստան է, նոր իրողություններ են: Ձևավորվել է մի ազատ սերունդ, որը կաղապարների մեջ չէ, հաղորդակցվում է աշխարհի հետ, ծնվել, աչք է բացել անկախ Հայաստանում և ուրիշ գոյավիճակ չի պատկերացնում: Հազար ու մի բան ունի սովորելու անցյալից ու մեր վարպետներից, մեր մշակութային ամբողջ հարստությունից, բայց որ նա հոգեբանորեն այլ կարգավիճակ չի ուզում, ուզում է լինել անկախ պետության քաղաքացի, դա մեծ ձեռքբերում է: Բացի այդ, նա իր գործն ու անելիքը մտքում անընդհատ համեմատում է աշխարհի հետ: Դա շատ կարևոր է: Մեծ մշակույթը ստեղծվում է այն ժամանակ, երբ դու ապրում ես աշխարհի հետ:

-Փոխվել է սերունդը, փոխվել են պահանջները: Ի՞նչ են երիտասարդները ակնկալում բուհից:

-Նրանք ակնկալում են, որ մենք տեղական մթնոլորտից դուրս գանք և դառնանք մի մեծ համակարգի անդամ, որը կոչվում է համաշխարհային տեսողություն: Լավ թե վատ՝ փորձում ենք դա անել: Զարգացնում ենք տարբեր երկրների հետ մեր կրթական ու մշակութային կապերը: Բուհում տարբեր ձևաչափերի դասախոսություններ են կարդում արտասահմանի անվանի մասնագետներ: Մեր ուսանողները նաև մասնակցում են տարբեր միջազգային փառատոնների ու նկատելի հաջություններ ունենում: Այս ակտիվ հաղորդակցությունը տարբեր մշակույթների, թատերական տարբեր դպրոցների հետ շատ կարևոր է: Նոր ժամանակները մեզ ընձեռում են այդ հնարավորությունը: Սա արդեն մեր ինստիտուտի նոր կյանքն է նոր ժամանակի մեջ:

-Ունե՞ք բոլոր հնարավորությունները ուսանողների ինքնադրսևորման, գործնական հմտությունների ձեռքբերման համար: Ընդհանրապես ի՞նչ խնդիրներ ունի բուհը:

-Հիմնական խնդիրներից մեկը, իհարկե, եղել և մնում է ֆինանսականը: Մենք անընդհատ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Մեր ժամանակներում տեխնիկան արագ է հնանում, ձեռք բերեցիր համապատասխան կինոխցիկներ և այլ սարքավորումներ, 5 տարի հետո դրանք արդեն հին են համարվում: Ինստիտուտն ունի 360 քմ չօգտագործվող ներքնահարկ, որտեղ նպատակ ունենք մինի-կինոստուդիա հիմնելու: Այնտեղ ուսանողները կկարողանան իրենց դիպլոմային ֆիլմերը ստեղծել, փորձնական աշխատանքներ կատարել: Միջազգային կապերը ավելի ընդլայնելու խնդիր ունենք, քույր բուհերի հետ փորձի փոխանակման ու վերապատրաստումների ծրագրերը ամենամյա դարձնելու անհրաժեշտություն ունենք,դրա համար ռեսուրսներ են պետք, որ բուհը դեռ չունի: Արտաբյուջետային միջոցներ ներգրավելու խնդիր ունենք:

-Ի՞նչ նոր մասնագիտացումներ է պահանջում նոր ժամանակը:

-Խնդիր է հայկական պրոդյուսերական դպրոցի ձևավորումը: Սա արդեն շուկայական հարաբերությունների պահանջն է. նախաձեռնող, ֆինանսական միջոցներ հայթայթող, ստեղծագործական առաջադեմ գաղափարներ ունեցող մասնագետների կարիք ունենք: Ժամանակակից արվեստը առանց պրոդյուսերական ինստիտուտի մի ոտքից կաղ է:

-Դասախոսական կազմի երիտասարդացման խնդիր ունե՞ք:

-Այո՛, նոր սերնդի հետ պետք է խոսի իր ժամանակի մարդը: Մեր դասախոսակազմում կան հենց մեր բուհում ձևավորված անուններ, որոնք նաև միջազգային ճանաչում ունեն որպես մասնագետներ: Օրինակ՝ Սիրանուշ Գալստյանի «Հայաստանի կինոն. ամփոփ տեսություն» մենագրությունը թարգմանվել ու հրատարակվել է նաև ԱՄՆ-ում: Սա նվաճում է հայկական արվեստը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու առումով:

-Ինչպե՞ս եք գնահատում կինոյի և թատրոնի վիճակը Հայաստանում:

-Թատրոնում բավական հետաքրքիր վիճակ է, լավ ներկայացումները քիչ չեն: Հոյակապ սերունդ է բեմ բարձրացել. սա լավագույն ապացույցն է մեր ինստիտուտի կենսունակության:

Մեր կինոն 1990-ականների կաթվածից հետո վերջին տարիներին նկատելիորեն աշխուժացավ, նոր շունչ առավ, նոր անուններ եկան, մեծ թվով ֆիլմեր նկարահանվեցին: Դա կարևոր է. արտադրական պրոցես պիտի լինի, որ դերասան, ռեժիսոր, օպերատոր ու սցենարիստ աճեն: Ուրիշ ավելի մեծ խնդիր կա: Երեք տարի առաջ նախ «Հայակ» ներազգային փառատոնում, հետո «Կինոշոկ» ռուսական փառատոնում գլխավոր մրցանակներ շահեց երիտասարդ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը: Բայց ո՞րն էր հայկական կինոյի ամենախորհրդանշական ֆիլմը. «Բարև, ես եմ»: Դա կինո էր, որ գտել էր իր եսը, իսկ այս կինոն ասում է՝ այդ ես չեմ: Այսինքն՝ մենք այս նոր ժամանակներում մեր ազգային ու գեղարվեստական եսը գտնելու հրամայական ունենք: Մենք աշխարհին չենք զարմացնի հայկական «Տերմինատորով»: Մենք նրան պիտի պատմենք մեր կյանքը, բայց կյանքը՝ որպես ճակատագիր, ոչ թե որպես կենսագրություն: Մեր խնդիրը մեր ճակատագրի անունից խոսելն է, հասկանալը, թե մենք ով ենք, ինչ կորցրինք, ինչ գտանք, ինչ վեճ ունենք, ինչ սեր ունենք:

-Փոխվե՞լ են իդեալները:

-Իդեալները չեն փոխվում, փոխվում են իդեալին մոտենալու ճանապարհները: Ի վերջո մեծագույն իդեալը մնում է հայրենիքդ, երկիրդ, որի անունից խոսում ես աշխարհի հետ: Եթե խոսում ես ինքդ քեզ հետ, ինչու՞ ես զարմանում, որ քեզ չհասկացան: Բոլորս Արարատին նայելով ենք ապրում, բայց կա մեկ այլ հայեցակետ էլ. Արարատի գագաթից նայել աշխարհին. ոտքերդ քո ազգային հենակետին, բայց տեսողությունդ համաշխարհային: Այդպես նայող արվեստն է առաջ մղում երկիրը, այդպիսին է Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Երվանդ Քոչարի, Արտավազդ Փելեշյանի հայացքը:

-Իսկ նոր սերու՞նդը, հավատու՞մ եք նրան:

-Մեր ուսանողների մեջ կան պայծառ դեմքեր, ովքեր ներկայացնում են մեր երկիրը արտասահմանում, մրցանակներ բերում: Ես այս սերնդին հավատում եմ, նոր սերունդը նոր արվեստ է բերում, նոր ասելիք… Պետք է ընդունել, ճանապարհ տալ: Իհարկե, մենք չենք կարող որևէ մեկին նվիրել տաղանդ: Բայց մենք կարող ենք գտնել և օգնել, որ նա դառնա պրոֆեսիոնալ:

-Արվեստի ուղին նախընտրող պատանիների թիվը քչանում է, ինչպե՞ս կողմնորոշել նրանց դեպի թատրոն ու կինո:

-Այդ խնդիրը կա, մանավանդ որ անցյալ տարի կինոգիտության և թատերագիտության բաժիններում զրո դիմում ունեցանք: Մենք համագործակցում ենք հանրակրթական դպրոցների հետ՝ թե՛ Երևանի, թե՛ մարզերի: Պարբերաբար ինստիտուտում հյուրընկալում ենք բարձր դասարանների աշակերտների, ովքեր ներկա են լինում դասախոսությունների, թատերական փորձերի, մուլտիպլիկացիայի, կինոմոնտաժի պրոցեսներին: Ժամանակակից պատանին պիտի իմանա, որ արվեստի ուղին ընտրելով իր համար քիչ թե շատ երաշխավորված ապագա է ընտրում: Մենք խնդիր ունենք մշակել այնպիսի օրենսդրություն, որը կաջակցի այս ուղին ընտրող երիտասարդներին: Այժմ քննարկվում է կինոյի մասին օրենքը: Մեր բուհն առաջարկել է առանձին հոդված մտցնել կինոկրթության մասին, որ մշակվեն որոշակի մեխանիզմներ, արտոնություններ, անվանական թոշակներ, հատուկ լրացուցիչ նպատակային, անվճար տեղեր, որ երիտասարդությունը ցանկանա գալ ու սովորել: Այսպիսի ճկուն մեխանիզմով կկարողանանք պետականորեն օժանդակել այդ մասնագիտություններին, որ սև խոռոչ չառաջանա:

Հայասռանի արվեստի բուհերը լավ մասնագետներ են տալիս: Նրանց ընդհանուր նպատակը մեկն է: Բայց անհատական դեմքն է յուրովի: Յուրովի դեմքն է արժեքավոր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan