Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին
ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ քիչ առաջ Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարեց, որ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Այս իրավիճակում ճիշտ որոշումը դա էր, քանի որ երկխոսությունն ու արդյունավետ հաղորդակցությունը բոլորիս շահերից են բխում»:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքել է այս որոշմանը.
Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները:
Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա’րտ քաղաքացիներ։
Zham.am