Ֆելիքս Ցոլակյանը եւս դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից
Դիտել նաև
Պաշտոնական. Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար
Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել
Որ դիմում լինի, կիմանաք. Ֆելիքս Ցոլակյանն իր հրաժարականի մասին
«Փլատակների տակ 56-ամյա տղամարդ կա». նախարար
Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը. Տեսանյութ
ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը դուրս է եկել ԱԺ ՀՀԿ խմբակցությունց.Նա հայտարարություն է տարածել.
Հարգելի հայրենակիցներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային Ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։
Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։
Խաղաղություն բոլորիս։