ՀՀԿ-ն կընդունի՞ կառավարության ծրագիրը, թե՞ ոչ. Փաշինյանը այլընտրանքի հնարավորություն չի թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ: Ընդ որում` ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում:
Մյուս կողմից, սակայն, մեր տեղեկություններով` մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները ևս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել և այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել. ծրագրում նշված է նաև արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Հիմա ՀՀԿ մի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թևն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն. հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաև Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: