Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео О партии войны и поражения
27
Совбез ООН «выходит из Армении»? Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует Война в Арцахе
Неблагодарность в отдельных случаях становится похожей на предательство Совбез ООН «выходит из Армении»? Смена власти в Ереване, смена власти в Армении – Андраник Теванян: Видео Госдеп США подтвердил: «Прозападный вектор Никол Пашиняна» в действительности является политикой тотального подчинения Армении воли официальной Анкары Где и когда было решено, что в Армении должна быть создана многотысячная азербайджанская община, а сама Республика должна войти в союз с Турцией и Азербайджаном К чему готовит Пашинян армянский народ Турция сама создала прецедент Посол США лишь озвучила то, на что дал своё согласие Пашинян Реальная капитуляция обсуждается в эти дни в Вашингтоне Турецкая Армения: о чём на самом деле ведёт переговоры Пашинян в Вашингтоне и Брюсселе ДЕКЛАРАЦИЯ народного движения «Мать Армения» От истории совместных побед в прошлом - к безопасному будущему. Акция в память о героях Великой Отечественной войны Переговоры о ликвидации Происходящее в Лачинском коридоре - прямое следствие того, что заявление от 9 ноября 2020 года более не существует О партии войны и поражения Запад рушит систему безопасности Армении руками ее же властей – политолог Армения отказывается от легитиной возможности ввода войск и военной техники в регион: политолог "АРМЕНИЯ ИСЧЕЗНЕТ С КАРТЫ МИРА", ИЛИ КАКОЙ ПЛАН ПОДГОТОВИЛИ ДЛЯ ПАШИНЯНА НА ЗАПАДЕ «Лист» Лаврова в заваренной Николом Пашиняном каше Пашинян не в состоянии изменить ситуацию, его уже списали – Ерванд Бозоян «102 военная база сама себя не закроет, ОДКБ само «из Армении не выйдет», как и российские миротворцы сами себя не выведут из Арцаха» Оппозиция Армении в пух и прах разнесла Пашиняна за нагнетание «антирусской истерии»: Царьград Депутат из оппозиции Армении обвинил Пашиняна в нагнетании «антироссийской истерии» – ТАСС Никол Пашинян превратил Армению в предмет торга – Андраник Теванян. Видео Каждая услуга имеет свою цену Алиев цинично предложил Армении принять «азербайджанских беженцев» в обмен на присутствие «армян в Карабахе» Армения на пороге большого испытания и большой разборки Не будет Армении - значит не станет субъекта, который может призвать к ответственности Когда государство в плену у невежд «Нет майдану в Армении!»: антиукраинская акция у памятника Вазгену Саркисяну

Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական. ԵԿՄ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով:

Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին:

Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է: Ամբողջ աշխարհին է հայտնի Նագոռնի Կառաբախը, ողջ աշխարհը առիթ ունեցել է համոզվելու արցախցու վճռականության, արիության, ազատասիրության մեջ:

Արցախցի մեր եղբայրներ եւ քույրեր, վերհիշենք, որ 1988-ին միասնական էինք: Երբ արցախցին իր իրավունքների համար պայքարի ելավ, չկային խավեր, կաստաներ, կար միասնական, ազատատենչ ժողովուրդ: Արցախցին ապացուցել է աշխարհին, որ 150 000 բնակչությամբ կարող է կանգնել տասը միլիոնանոց Ադրբեջանի նվաճողական ծրագրերի դեմ, որ կարող է իրեն պատերազմ պարտադրող թուրք ազերուն հրադադար պարտադրել: Արցախն աշխարհին 2016-ի ապրիլյանի ժամանակ էլ ապացուցեց, որ տեր է իր օջախին, իր բնօրրանին, իր ինքնիշխանությանը:

Ինչ որ ունի Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ազգը, ձերն է, սիրելի արցախցիներ, եւ Արցախն էլ ողջ հայությանն է` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությանը, Արցախը հայ ազգի հպարտությունն է: Միշտ հպարտացել ենք Արցախի հերոսական մայրերով, ովքեր շարունակաբար զորություն, էներգիա են փոխանցել հայ ազգին: Հարգելի արցախցիներ, մենք վստահ ենք, որ դուք բարձր կպահեք եռամիասնության պատիվը:

Մենք վստահել եւ վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արցախի բոլոր իշխանություններն էլ` սկսած Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ուժայինների պատասխանատուները` Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան, Արշավիր Ղարամյան, Կամո Աղաջանյան, Լեւոն Մնացականյան, անմնացորդ ծառայել են Արցախին եւ բարձր են պահել Արցախի ու հայ ազգի պատիվը: Արցախի իշխանությունները կարողացել են իրենց ժողովրդի հետ, ամբողջ հայ ազգի հետ սխրանքներ գործել, թշնամուն պատժել թե 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, թե 2016-ի ապրիլյանի:

Արցախի իշխանությունները կարողացել են հետեւողականորեն հիմնավորել, որ Արցախի Հանրապետությունն առավել կայացած, առավել ժողովրդավար, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ավելի հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախի ժողովուրդն ու իշխանությունը կարողացել են հիմնավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իհարկե, խնդիրներ են եղել, թերություններ եղել են թվարկածս բոլոր անձանց գործունեության մեջ: Եվ դա բնական է` աշխատող մարդն է, որ կարող է եւ երբեմն սխալվել: Բայց միշտ ցանկացած կարգի բանավեճ Արցախում լուծվել է հաշտության, միասնության մթնոլորռում:

Հարգելի արցախցիներ, դեպի Արցախ ուխտագնացությունների ժամանակ երեք սերունդների երկրապահներս ուժ եւ էներգիա ենք ստանում Արցախի սուրբ հողից, լիցքավորվում ենք արցախցու հետ շփումներից: Միշտ արցախցու կողքին են ավելի քան 28 000 պատանի երկրապահները, մոտ 13 000 երիտասարդ երկրապահները, մոտ 30 000 ավագ սերնդի երկրապահները: Ամբողջ հայ ազգն է Արցախի կողքին: Անձամբ ես 1989 թվականից Արցախում եմ, հայրենյաց սահմանների ազատագրման եւ պաշտպանության առաքելության մեջ եմ եւ համոզվել եմ, որ Արցախը, արցախցին երբեք-երբեք մենակ չեն մնա:

Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք հայ ազգին: Մենք հավատում եւ վստահում ենք ձեզ: Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական, ջուր չի լցնի հայ ազգի թշնամիների ջրաղացին, չի ուրախացնի մեր դարավոր թշնամուն: Իսկ Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի Արցախի պաշտպանը` գործակցելով պետության, բանակի, ժողովրդի հետ:

Փառք Արցախի հերոս ժողովրդին եւ Արցախի հայկական պետությանը:
Միասնություն հայ ազգին, քանզի միասնական հայությունն անպարտելի է:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan