1USD = 483.5AMD
1EUR = 590.5AMD
1RUB = 8.27AMD
Իմ անունը ես կվերականգնեմ, կոչ եմ անում զրկել ինձ անձեռնմխելիությունից. Մ. Գրիգորյան ԵԿՄ-ն դատապարտում է Մանվել Գրիգորյանի անօրինական գործնեությունները. հայտարարություն Արփինե Հովհաննիսյան. «Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն» (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) «Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Կառավարության արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել (տեսանյութ) Սա անընդունելի ու զազրելի է, եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մ. Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ Դատախազը դիմել է վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Խայտառակություն է, երեւույթը որեւէ արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին (Տեսանյութ) Շարմազանով. «Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը» (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
Իմ անունը ես կվերականգնեմ, կոչ եմ անում զրկել ինձ անձեռնմխելիությունից. Մ. Գրիգորյան Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին Զինվորին ուղարկած նամակում Նատալին նաև շղթայով խաչ էր դրել (Տեսանյութ) Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (Տեսանյութ) ԵԿՄ-ն դատապարտում է Մանվել Գրիգորյանի անօրինական գործնեությունները. հայտարարություն Մանվելը՝ որպես քաղաքական նպատակներով պատժիչ գործիք, իշխանությունների կողմից օգտագործվել է դեռ իննսունականներին Շուշան Պետրոսյան․ «Շոկի մեջ եմ: Չկա մի բառ , որ կարողանա արտահայտել զայրույթս» «Սեյրան Սարոյա՛ն, դու կռված մարդ, գեներալ մարդ, հիմա էլ չգիտե՞ս՝ ովքեր են գողացողները». Արամ Մանուկյան (Տեսանյութ) Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից Արփինե Հովհաննիսյան. «Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն» (Տեսանյութ) Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ Մեր վերաբերմունքը լինելու է շատ կոշտ. Էնֆիաջյանը՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին (Տեսանյութ) Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Փաշինյան «Երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել այդ հանցագործությունից» . Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Կառավարության արտահերթ նիստում որոշվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել (տեսանյութ) Սա անընդունելի ու զազրելի է, եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի մեղադրանքը, Մ. Գրիգորյանը պետք է պատասխան տա օրենքի առաջ. ՀՀԿ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և ԱՄՆ Դատախազը դիմել է վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Խայտառակություն է, երեւույթը որեւէ արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին (Տեսանյութ) Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունն անցկացնելու է ՊՆ-ում Խայտառակություն է ու ամոթ. Ռուստամյանը՝ ԱԱԾ֊ի ներկայացված տեսանյութի մասին (Տեսանյութ) ԱԺ ճեպազրույցները.թոփ թեման Մանվել Գրիգորյանն է (Տեսանյութ) Շարմազանով. «Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը» (Տեսանյութ) ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ ՈՒՂԻՂ միացմամբ Փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է իրավաբանական օգնություն տրամադրել Մանվել Գրիգորյանին ՀՀԿ-ն ունի երեք տարբերակ Պատմեք ձեր և ձեր մերձավորների հանցագործությունների մասին, քանի դեռ ունեք այդ հնարավորությունը. Տիգրան Ավինյան Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Մանվել Գրիգորյանի առանձնատնից գտնված ու հայ զինվորին ուղղված նամակներից մեկը (Ֆոտո) Բրազիլիան չհաղթեց Շվեյցարիային (Տեսանյութ) Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական տվեց Աշոտյան․ «Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի» ԱԱԾ-ն ներկայացնում է «Դոն Պիպոյի» ձերբակալման մանրամասները (VIDEO) ԱԱԾ խուզարկության մանրամասները. ինչ են հայտնաբերել Մանվել Գրիգորյանի առանձնատանը (տեսանյութ) Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն Ցույց Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով. Տեսանյութ ԵԿՄ հայտարարությունը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալման կապակցությամբ Մահացել է Իգոր Մուրադյանը Մանվել Գրիգորյանի աջակիցները փակել են Նալբանդյան փողոցը. Տեսանյութ ԱԱԾ-ի դիմաց ցույց էին անում Մանվել Գրիգորյանի աջակիցերը (տեսանյութեր) Բողոքի ցույց Ստեփանակերտում. Տեսանյութ «Երևան» հիմնադրամի տնօրենը հացադուլ և ջրադուլ է հայտարարել (տեսանյութ) ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության հայտարարությունը Էջմիածնի քաղաքապետի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին Ստեփանակերտում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ (տեսանյութ) Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են պաշտպանական դիրքեր Ուղիղ միացում Էջմիածնից Մանվել Գրիգորյանը և Արթուր Ասատրյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել. ԱԱԾ Բերման ենթարկվեց Դոն Պիպոն (տեսանյութ) Ինչպես է ԱԱԾ-ն տանում Մանվել Գրիգորյանին (Տեսանյութ) Եվրոպական խոշոր ներդրումային ընկերությունների հետ քննարկել ենք ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նախագծեր. Ա. Միրզոյան Դոն Պիպոն բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին ԱԱԾ գործողություններն իրավաչափ են և ճիշտ ժամանակին. Մանվել Գրիգորյանի որդին՝ իրենց ամառանոցում ԱԱԾ գործողությունների մասին (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն Արցախ է մեկնել «Երևան» հիմնադրամի տնօրենն ու Դավիթաշենի թաղապետի տեղակալը կալանավորվել են Առողջապահության նախարարն ու կրթության նախարարի տեղակալները ֆեյսբուքում քննարկում են իրենց տրվող աշխատավարձի չափը (Ֆոտո) ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Մանվել Գրիգորյանի ամառանոցում եւ Դոն Պիպոյի առանձնատանը (Տեսանյութ) Ռոնալդու – Իսպանիայի հավաքական՝ 3-3 (տեսանյութ) Արհամարհել է. երբ հետ կկանչի Փաշինյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին ՊՆ-ում չարաշահումների այս պատմությունը բացահայտվել է 2017-ին, որին անգամ խառնվել է Սերժ Սարգսյանը Գեներալ Մանվելի ընտանիքը խուճապի մեջ է. Տնից արկղեր են դուրս բերել, տարել Հադրութ՝ Մանվելի տուն Ընտրությունները՝ սեպտեմբերի վերջին. ԸՕ-ի ընդունումից հետո Փաշինյանը հրաժարական կտա Գեներալներ Մանվել-Սեյրան դուետը ճաք է տվել. Ի՞նչ է ասել Դոն Պիպոն Սեյրան Սարոյանին Քանի՞ հոգի է լքել ՀՀԿ-ն այս պահի դրությամբ ՊԵԿ-ը գիշերային ստուգումներ է անում. մտել են Ծառուկյանի գազալցակայաններ Արցախի ԱԺ նախագահը՝ շփման գծում ադրբեջանական զորքերի կուտակման մասին. Կարեն Ավագյանի եղբայրը միլիոնատեր է. նաև ունի 7 անշարժ գույք. Ո՞ւմ մտքով է անցել այս արկղը հենց այդտեղ տեղադրելու գաղափարը (լուսանկար) Անդրանիկ Թևանյան․ «Սամվել Բաբայանի նման մարդիկ երբեք դուրս չեն գալիս քաղաքականությունից» (տեսանյութ) ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Russia Today-ին (տեսանյութ) Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանություններից, եթե որոշեն՝ այնտեղ կլինեմ․ Սամվել Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են նաև Կարապի լճում տեղակայված մեծ էկրանից Սասնա Ծռերի անդամ Հովհաննես Հարությունյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից Կարգոները պետությանը պատճառել են ավելի քան 2 միլիարդ դրամի վնաս. քրեական գործեր են հարուցվել Կառավարությունը դեմ է շարժական տեսախցիկների (արագաչափերի) վերացմանը Արայիկ Հարությունյանը՝ ԿԳՆ ներքին աուդիտի մասին (Տեսանյութ) Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է անպատժելիության մթնոլորտը. Հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթները (Տեսանյութ)
Հարցում

Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական. ԵԿՄ հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, Հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները խիստ մտահոգ են վերջին օրերին Արցախում արձանագրված իրադարձությունների փաստով:

Երկրապահական ընտանիքը հավատում է արցախցու իմաստնությանը: Վստահ ենք, որ դժվարին իրավիճակում արցախցին իր մեջ ուժ կգտնի` չուրախացնելու Արցախի, հայ ազգի թշնամիներին:

Արցախի բնակչությունը հերոսական ժողովուրդ է: Ամբողջ աշխարհին է հայտնի Նագոռնի Կառաբախը, ողջ աշխարհը առիթ ունեցել է համոզվելու արցախցու վճռականության, արիության, ազատասիրության մեջ:

Արցախցի մեր եղբայրներ եւ քույրեր, վերհիշենք, որ 1988-ին միասնական էինք: Երբ արցախցին իր իրավունքների համար պայքարի ելավ, չկային խավեր, կաստաներ, կար միասնական, ազատատենչ ժողովուրդ: Արցախցին ապացուցել է աշխարհին, որ 150 000 բնակչությամբ կարող է կանգնել տասը միլիոնանոց Ադրբեջանի նվաճողական ծրագրերի դեմ, որ կարող է իրեն պատերազմ պարտադրող թուրք ազերուն հրադադար պարտադրել: Արցախն աշխարհին 2016-ի ապրիլյանի ժամանակ էլ ապացուցեց, որ տեր է իր օջախին, իր բնօրրանին, իր ինքնիշխանությանը:

Ինչ որ ունի Հայաստանի Հանրապետությունը, Սփյուռքը, հայ ազգը, ձերն է, սիրելի արցախցիներ, եւ Արցախն էլ ողջ հայությանն է` Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությանը, Արցախը հայ ազգի հպարտությունն է: Միշտ հպարտացել ենք Արցախի հերոսական մայրերով, ովքեր շարունակաբար զորություն, էներգիա են փոխանցել հայ ազգին: Հարգելի արցախցիներ, մենք վստահ ենք, որ դուք բարձր կպահեք եռամիասնության պատիվը:

Մենք վստահել եւ վստահում ենք Արցախի ժողովրդին եւ իշխանությանը: Արցախի բոլոր իշխանություններն էլ` սկսած Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, ուժայինների պատասխանատուները` Սամվել Բաբայան, Մովսես Հակոբյան, Արշավիր Ղարամյան, Կամո Աղաջանյան, Լեւոն Մնացականյան, անմնացորդ ծառայել են Արցախին եւ բարձր են պահել Արցախի ու հայ ազգի պատիվը: Արցախի իշխանությունները կարողացել են իրենց ժողովրդի հետ, ամբողջ հայ ազգի հետ սխրանքներ գործել, թշնամուն պատժել թե 1989-94 թվականների պատերազմի ժամանակ, թե 2016-ի ապրիլյանի:

Արցախի իշխանությունները կարողացել են հետեւողականորեն հիմնավորել, որ Արցախի Հանրապետությունն առավել կայացած, առավել ժողովրդավար, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ավելի հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախի ժողովուրդն ու իշխանությունը կարողացել են հիմնավորել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իհարկե, խնդիրներ են եղել, թերություններ եղել են թվարկածս բոլոր անձանց գործունեության մեջ: Եվ դա բնական է` աշխատող մարդն է, որ կարող է եւ երբեմն սխալվել: Բայց միշտ ցանկացած կարգի բանավեճ Արցախում լուծվել է հաշտության, միասնության մթնոլորռում:

Հարգելի արցախցիներ, դեպի Արցախ ուխտագնացությունների ժամանակ երեք սերունդների երկրապահներս ուժ եւ էներգիա ենք ստանում Արցախի սուրբ հողից, լիցքավորվում ենք արցախցու հետ շփումներից: Միշտ արցախցու կողքին են ավելի քան 28 000 պատանի երկրապահները, մոտ 13 000 երիտասարդ երկրապահները, մոտ 30 000 ավագ սերնդի երկրապահները: Ամբողջ հայ ազգն է Արցախի կողքին: Անձամբ ես 1989 թվականից Արցախում եմ, հայրենյաց սահմանների ազատագրման եւ պաշտպանության առաքելության մեջ եմ եւ համոզվել եմ, որ Արցախը, արցախցին երբեք-երբեք մենակ չեն մնա:

Հավատացեք ինքներդ ձեզ, հավատացեք հայ ազգին: Մենք հավատում եւ վստահում ենք ձեզ: Համոզված ենք, որ Արցախը կլինի միասնական, ջուր չի լցնի հայ ազգի թշնամիների ջրաղացին, չի ուրախացնի մեր դարավոր թշնամուն: Իսկ Երկրապահը միշտ եղել է, կա ու կլինի Արցախի պաշտպանը` գործակցելով պետության, բանակի, ժողովրդի հետ:

Փառք Արցախի հերոս ժողովրդին եւ Արցախի հայկական պետությանը:
Միասնություն հայ ազգին, քանզի միասնական հայությունն անպարտելի է:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

website by Sargssyan