Արցախում ցուցարարները Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ են հնչեցրել (տեսանյութ, լուսանկար)
Կենտրոնական փողոցը փակ պահող քաղաքացիները պահանջում են ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը։
«Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ ցուցարարները Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ են հնչեցրել։ Նաև շատանում են Արցախը ՀՀ-ի հետ միավորելու կոչերը։
«Ցույցի վայրում հայտնվեցին առաջին ինքնաեռերը։ Այսպիսի բան մեկ էլ 88-ին է եղել։ Տարբեր մարդիկ իրենց նախաձեռնությամբ նոր պաստառներ են պատրաստում»,-նշել է Տ․Գրիգորյանը։