«Հին ընկերները» վերջերս հաճախ են հանդիպում.
Դիտել նաև
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Որևէ մեկի հայտարարությամբ չի կարող Լեռնային Ղարաբաղի լուծարվել. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Եթե այն տեսքով պիտի ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը, որ տեսքով մեզ տեղեկություններ են հասնում, ապա Հայաստանի այսօրվա կառավարիչը կոչվելու է կրկնակապիտուլյանտ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
«Ժողովուրդը հրաբխի նման եռում է. երբ ժայթքի՝ վա՜յ նրան, ով մոտակայքում կլինի». Սերժ Սրապիոնյան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 28-ի առիթով Հայաստանում գտնված Բակո Սահակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումը կայացել է Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված «ռեզիդենցիայում», ուր հանգրվանում է Սահակյանը տիկնոջ հետ։
Ի դեպ, այս «կացարանը» 1 ամսից կտրամադրվի Սերժ Սարգսյանին։ Տիկին Ռիտան էլ է հանդիպմանը ներկա եղել։ «Գուցե տիկին Ռիտան առաջվա նման շատ աշխույժ չէր, բայց շատ անտրամադիր էլ չէին»,- ասաց մեր աղբյուրը։
«Հին ընկերները» վերջերս հաճախ են հանդիպում, զրույցի ու անհանգստության հիմնական թեման Ղարաբաղն է։ Ի դեպ, խոսվում է ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի փոփոխության, Թուրքիայի դերի բարձրացման, այլ «անակնկալների» մասին։ Հիմքը, թերևս, ռուս-թուրքական մեղրամիսն է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: