Սամվել Ալեքսանյանն իր ստվերային գործունեությունը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հե՞տ. Տեսանյութ
Այսօր ներկայիս ՊԵԿ նախագահը խոստովանեց, որ Երևան Սիթիի հետ կապված հայտնի պատմությունը պայմանավորված է եղել նախկին ՊԵԿ ղեկավարության հետ, և այդ մասին տեղյակ է եղել նաև այն ժամանակվա երկրի ղեկավարությունը, ինչից ենթադրում ենք, որ Սամվել Ալեքսանյանի ստվերային գործունեությունը ինքնաբուխ չի եղել, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ ստվերային տնտեսության գոյությունը խաղի կանոն էր Սերժ Սարգսյանի իշխանության համար:
Արտաքուստ այս ամենը հիմնավորվում էր գյուղացիների շահերով, մինչդեռ իրականում այս արատավոր համակարգի ներդրմամբ Սերժ Սարգսյանը և նրա շրջապատը աստղաբաշխական գումարներ էին աշխատում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան