Անդրիաս Ղուկասյանը՝ նոր կուսակցության մասին. մամուլ
«Փաստ» թերթը գրում է. «Կուսակցությունառատ մեր երկրում հերթական կուսակցությունն է ստեղծվում: Այս անգամ նման որոշում է կայացրել Անդրիաս Ղուկասյանը, ով գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո ազատ արձակվեց: Նրա ղեկավարած «Ոտքի Հայաստան» շարժումը որոշել է կուսակցություն ստեղծել, որը կկոչվի Հայ կառուցողական կուսակցություն»:
«Փաստի» հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ իրենց շարժումը ստեղծվել էր քրեական ռեժիմի դեմ պայքարելու համար: «Այդ խնդիրն արդեն լուծված է: Դրա համար նոր փուլին համապատասխան նոր կառույց է անհրաժեշտ», — ասել է Ղուկասյանը: