«Charlie Hebdo»-ն ոչ միանշանակ է պատկերել Անգելա Մերկելի ծաղրանկարը
«Charlie Hebdo»-ի գերմանական տարբերակը նոր համար է պատրաստում, որի շապիկին պատկերված կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի առաջիկա ընտրություններում նրա հիմնական մրցակից Մարտին Շուլցի կտրված գլխով: Կողքը տեղադրված է «Der Spiegel» ամսագրի շապիկը:
Վաղ «Der Spiegel» գերմանական շաբաթաթերթը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկարն էր հրապարակել: Այն ժամանակ նկարիչները նրան պատկերել էին Ազատության խորհրդանիշ համարվող արձանի գլուխը ձեռքին:
Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը միաձայն ընտրվել է որպես Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու կանցլերի պաշտոնին: Փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Zham.am