Հեղափոխության կադրային բանկը համալրվեց ևս մեկով, որը ՀՀԿ-ի նախընտրական երգերն է գրել (տեսանյութ)
Հեղափոխության կադրային բանկը DJ-ներից, մարիխուանայի սիրահարներից, մանկական դագաղների ցեխ բացողներից, Կուտակայինի հարցում ոչ ու այո ասողներից, ԱԱԾ-ում, ԱԳՆ-ում ու ՊՆ-ում նախկինների օրոք պաշտոններ ունեցողներից բացի, համալրվեց ևս մեկով, որը ՍՍ-ի օրոք Բաղրամյան 26-ում իրավաբան է աշխատել, համ էլ ՀՀԿ-ի նախընտրական երգերն է գրել:
«Դեպի ապահով Հայաստան» երգի հեղինակ, իրավաբան Ալբերտ Աբգարյանը նշանակվել է պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալ:
Տեսահոլովակում երգահանն ու ՍՍ-ն այնքան ամուր են միմյանց ձեռքերը բռնել, որ թվում էր՝ պոկել չի լինի:
Բայց նորերը դուխով պոկեցին ու երիտասարդին պաշտոն տվեցին...
Չի բացառվում արտահերթ ընտրություններում Ալբերտը վերահսկողությունը թողնի ու հիմա էլ նորերի համար նախընտրական երգեր գրի...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից