Բագրատ Ասատրյան. Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չպետք է հետաձգել (Տեսանյութ)
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը այսօրվա իշխանություններին հորդորեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը չհետաձգել։ Նա գտնում է, որ համակարգի մեկ տարով հետաձգումը ոչինչ չի տալու։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ժամ առաջ ներդնի այդ համակարգը։
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին հայտարարությունն արել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը։ Նա ասել է, որ այս մեկ տարում լրամշակելու և բարելավելու են համակարգը։
«Փաստն այն է, որ մենք էլի հետաձգված խնդիր ունենք մինչև հուլիսի 1-ը, և ես կհորդորեի, կխնդրեի, կպահանջեի այս նոր ձևավորված կառավարությանը, որպեսզի ժամ շուտ վճիռը կայացնեն, չհետաձգեն, հետաձգելը ոչ մի բան չի տալու։ Մեկ տարվա ընթացքում ոչ մի որակական տեղաշարժ Հայաստանում չի կարող տեղի ունենալ, որ նպաստի այս համակարգի ավելի արդյունավետ ներդրմանը։ Մինչդեռ մեկ տարվա ընթացքում կարող են լինել կորուստներ, ընդ որում՝ շատ լուրջ կորուստներ։ Վճռականությունը, որ այս թիմը դրսևորեց իշխանությունը վերցնելու ժամանակ, պետք է նաև դրսևորի այս և մի շարք այլ հարցերում»,- նշեց Բ. Ասատրյանը։
Մանրամասները` Zham.am-ի տեսանյութում:
Zham.am