Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Պատերազմ Արցախում
Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտումէ Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ

Իմ օրակարգում հրաժարականի հարց չկա. Սյունիքի մարզպետ

«Առավոտ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարական ներկայացնելու ծրագիր չունի եւ շարունակում է իրականացնել Սյունիքի մարզպետի պարտականությունները: Ըստ մարզպետի, կան ընթացիկ շատ ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցնեն:

Ծանոթ չե՞ք Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, որ բոլոր մարզպետները պետք է փոխվեն:

Նման հորդորով որեւէ մեկն ինձ չի դիմել այս օրերի ընթացքում: Ստանձնելով Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ես եւ իմ թիմը բազմաթիվ կարեւոր նախագծեր ենք ձեռնարկել, որոնց մի մասը դեռեւս չեն ընթացքի մեջ են: Հրաժարականի դիմում ներկայացնելն ու այդ ծրագրերը ավարտին չհասցնելը խոստումը դրժելու փորձ կդիտվի, իսկ դա դեմ է իմ սկզբունքներին:

Կմանրամասնե՞ք, ինչ նախագծերի մասին է խոսքը եւ ի՞նչ միջոցներով են դրանք իրականացվում։

Բոլորին հայտնի է, որ մարզպետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո իմ նախաձեռնությամբ ստեղծվեց «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը», որի նպատակն է մասնավոր միջոցների ներգրավմամբ լուծում տալ մարզում առկա խնդիրներին: Հիմնադրամի միջոցներով իրականացվում են կրթության, առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության ոլորտներում ամենատարբեր ծրագրեր, կառուցվել է գերժամանակակից կինոթատրոն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ համատեղ վերակառուցվում է մարզի զարգացման համար գերկարեւոր նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանը, սուբսիդավորվում է հասարակական տրանսպորտը եւ այսպես շարունակ։ Եթե խոսենք թվերով, ապա այս կարճ ժամանակահատվածում հիմնադրամի միջոցներով մարզի զարգացմանը շուրջ 500 միլիոն դրամ է ուղղվել։ Կրկին նշեմ, որ այս միջոցները ձեւավորվել են բացառապես մասնավոր սեկտորի կողմից, հիմնական դոնոր է հանդիսացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», ինչպես նաեւ այն մեր գործընկերները, ովքեր սրտացավ են Սյունիքի ապագայի հանդեպ, եւ վստահելով մեր թիմին, ունենում են իրենց ներդնումը։ Մեր ներկայությունը կառավարությունում իրենց համար հանդիսացել է երաշխիք, ինչը անխոս խիստ պարտավորցնող է։

Այնուամենայնիվ, եթե նոր կառավարությունը պահանջի, որ հրաժարական տաք, ինչպե՞ս կվարվեք:

Հայաստանի Հանարապետության Սահմանադրության համաձայն՝ մարզպետներին նշանակում եւ ազատում է կառավարությունը: Հետագա զարգացումները կախված կլինեն Հայաստանի Հանարապետության կառավարության ղեկավարի ընդունած որոշումներից: Կրկնում եմ՝ ինձ աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր չի եղել եւ իմ օրակարգում հրաժարականի հարց չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan